Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ ինքնաբուխ բողոքի ակցիա են իրականցնում
Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ ինքնաբուխ բողոքի ակցիա են իրականցնում։
Ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը նշեց, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանից հերքել Պրահայում արած հայտարարությունը , այն է՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս։
«Միևնույն է սովոր է՝ այսօր մի բան է ասում, վաղը՝ այլ։ Կամ խոսքով ես դու ճանաչել, կամ էլ գողեգող ինչ-որ փաստաթուղթ ես ստորագրել,ժամանակը ցույց կտա։ Ժողովուրդը պետք է պահանջատեր լինի»,- ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ այսօր ևս կանգնած ենք պատերազմի շեմին։
«Հինգ պակաս է պատերազմին, հինգ պակաս է ագրեսոր թշնամու հարձակմանը մեր պետությունը սահմանահատելը։ Ինչն է խանգարելու ագրեսորին անելու այն , ինչ այսօր Արցախի հետ է անում»,- նշեց ազատամարտիկը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային կոմիտեի նախաձեռնած հանրահավաքը հետաձգվել է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան