Շտաբ. Կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով։
Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, քանի որ մեզ համար առավել թանկ է մարդկային կյանքը, որի փրկության գործում դուք կարող եք ունենալ ձեր ներդրումը։
Հավատացե՛ք, որ նաև ձեր գործողություններից է կախված վիրավորների ճակատագիրը։
Խնդրում ենք ամենայն պատասխանատվությամբ մոտենալ հարցին` ցուցաբերելով բարձր պատասխանատվություն և հանդուրժողականություն»։
Հարակից հրապարակումներ`
- Պայթյունից տուծաներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան
- Արցախցիներն օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում
- Տիգրան Աբրահամյան. Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով՝ Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել են
- ՆԳՆ-ն Կոռնիձորի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Արցախից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում