Սիրտս կոտրվում է. Հենրիխ Մխիթարյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում կիսվել է արցախցի բռնի տեղահանված երեխայի լուսանկարով ու գրել.
«10 ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը սկսեց դաժան հրետակոծել Լեռնային Ղարաբաղը։
Սիրտս կոտրվում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածային արտագաղթով Հայաստան փախչող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:
Իրավիճակը, որով այժմ տառապում են Լեռնային Ղարաբաղում մարդիկ, հիշողություններ է արթնացնում պատմության ամենամութ էջերից։ Մենք հաճախ ափսոսանքով հետ ենք նայում սպանությունների, էթնիկ զտումների և համակենտրոնացման ճամբարների այդ մութ էջերին և ափսոսանք հայտնում, որ ոչ ոք բավականաչափ բան չարեց դա կանգնեցնելու համար: Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։
Այս սարսափի մեջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնության անհապաղ մոբիլիզացիա Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայում` մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար:
Այժմ հրատապ է՝ միջազգային առաջնորդները ոտքի կանգնեն՝ դադարեցնելու էթնիկ զտումները և օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական գործիքները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։
Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում»։
Հարակից հրապարակումներ`
- Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը
- Արցախի ԱՆ. 20 զոհ, 283 տուժած, բազմաթիվ անհետ կորածներ, քանի որ վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով այրվել են
- Իմ ղաշյանգ, բարի ու ժպտերես քաղաք՝ իմ ԱՐՑԱԽ, օզում քեզ պենդ խտիմ․․․ արցախցու գրառումը
- «Երջանիկ եղեք, չնայած այս օրերի ապրումներն ու Արցախի կորուստը մեզ երբեք հանգիստ չեն տա»
- Արցախից՝ դեպի Հայաստան
- Աշխատանք և անվճար կացարան. ինչ են առաջարկում տեղահանված արցախցիներին
- Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին
- Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 105 մարմին
- Արցախը երբեք չի հայաթափվել
- Բռնագաղթ Արցախից. Լուսանկարներ
- Արցախից Հայաստան տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
- Արցախում կան դիրքեր, որտեղ ամբողջ անձնակազմը զոհվել է. Տիգրան Աբրահամյան
- Արցախցու հրաժեշտը. Կներես պապ, չկարողացա պատից կախված լուսանկարդ ինձ հետ վերցնել
- ԿԽՄԿ-ն Արցախում սկսել է գրանցել երեխաներին ու հարազատներին փնտրող մարդկանց
- Արցախում պայթյունների ձայնից 8-ամյա երեխայի սիրտը ճաքել է. Ռուբեն Վարդանյան
- Շուշեցի Նորան փնտրում է Արցախում ապրող երեք մորաքույրներին, նրանց երեխաներին, տատիկին, պապիկին, քեռու երեխաներին
- Արտակ Բեգլարյան. Արցախում առնվազն 5 երեխա է զոհվել, 13-ը վիրավորվել
- Արցախցի վիրավոր երեխաները
- ՄԻՊ. Արցախում բազմաթիվ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ չկան, նրանց թվում են՝ կանայք, երեխաներն ու տարեցները
- Երեխաները ահաբեկի՞չ էին, թե՞ զենք ունեին
- Արցախում ռմբակոծության տակ երեխաներ են լույս աշխարհ եկել