Հայաստանի հիվանդանոցներում Արցախից տեղահանված անձանց մահվան դեպքեր մինչ այս պահը չեն գրանցվել․ՀՀ առողջապահության փոխնախարար
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ Գորիսի մշակութային տանը բուժկետեր են հիմնվել, երկու ժամ առաջվա տվյալներով՝ այնտեղ օգնություն է ստացել Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված 700 անձ։
«Կեսից ավելին երեխաներ են։ Եղել են նաև ծննդաբերություններ, ամեն ինչ բարեհաջող է անցել»,– ասել է Ջումայանը։
Այն արցախցիներին, որոնց անհրաժեշտ է եղել հիվանդանոցային բուժօգնություն տրամադրել , տեղափոխել են բուժկենտրոններ։
«Հայաստանի հիվանդանոցներում Արցախից տեղահանված անձանց մահվան դեպքեր մինչ այս պահը չեն գրանցվել»,- ասել է առողջապահության փոխնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան