Արցախի ԱՆ. 20 զոհ, 283 տուժած, բազմաթիվ անհետ կորածներ, քանի որ վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով այրվել են
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Արցախի առողջապահոթյան նախարարության հաղորդմամբ, նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։
Պայթյունի տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամենա հնարավորը՝ վիրավորների կյանքը փրկելու համար: Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը
- Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր. ԱՀ ՆԳՆ
- Ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերում պայթյունից տուժած ԼՂ բնակիչներին
- Հզոր պայթյունից հետո հարյուրավոր մարդիկ են հավաքվել Ստեփանակերտի հիվանդանոցի մոտ
- Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին բենզինի պահեստում, ուժեղ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ ԱՀ ՆԳՆ
- Արցախում ցիստերնով բենզին է պայթել, խոսվում է վիրավորների ու զոհերի մասին