ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար անհետ կորած անձանց հարազատներին ԱՀ ՔԿ-ն խնդրում է ներկայանալ
ԱՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է․ «Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով խնդրում ենք հարազատներին ներկայանալ ԱՀ քննչական կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։
Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին