Կոռնիձորում և Գորիսի առաջին բժշկական օգնություն կետերում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանում և Գորիս քաղաքում շուրջօրյա գործում են առաջին բժշկական օգնություն կետեր, որտեղ ծառայություններ են մատուցում Գորիսի բժշկական կենտրոնի և Երևանի պոլիկլինիկաներից գործուղված բժիշկները։ ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, բժիշկների կազմում կան նաև նեղ մասնագետներ (նյարդաբան, սրտաբան, ներզատաբան):
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաները, որոնք ըստ անհրաժեշտության իրականացնում են հիվանդների տեղափոխում հիվանդանոցներ։
Առաջին երկու օրվա ընթացքում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի:
Բուժկետերը և շտապ օգնության մեքենաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում արցախցի փոքրիկ է լույս աշխարհ եկել
- Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին