Ավանեսյան. Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած տուժածներից 23-ը, որոնք տեղափոխվել են ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն», հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում են, անցնում են հետազոտություններ և ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Այս մասին լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ անընդհատ ուղղաթիռներով փոխադրումներն իրականացվում են, շտապօգնության 23 մեքենա Ստեփանակերտից արդեն իսկ ճանապարհվել է Երևան, տեղափոխում են թե այրվածքներով, թե վիրավոր քաղաքացիների։
Ավանեսյանն ասաց, որ երեկվա պայթյունի հետևանքով տուժած 200-ից ավելի մեր հայրենակիցների վիճակը հիմնական ծանր, ծայրահեղ ծանր և միջին ծանրության է։
«Մեր նպատակն է պայթյունից բոլոր տուժածներին և վիրավորներին տեղափոխել Հայաստան»,- ասաց առողջապահության նախարարը։
Նրա խոսքով, մինչև երեկո փորձելու են հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց Հայաստան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան