Խոշոր հարկատուների առաջին հնգյակում միայն մի ընկերություն է, որը պատրաստի արտադրանք է արտահանում.Աշոտ Թավադյան
2023 թ.-ի երկրորդ կիսամյակին ՀՀ տենտեսական ակտիվության ցուցանիշը առաջինի համեմատ նվազեց 50%-ով: Վերջինիս պատճառները և արձանագրվող աճի կառուցվածքի առանձնահատկությունները պարզաբանելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանին:
Ա. Թավադյան-2022 թ. Հայաստանում տնտեսական աճը կազմել է 12.6%, այս տարի առաջին կիսամյակում 6% տնտեսական աճ կա, ԿԲ-ն էլ մինչև տարեվերջ կանխատեսում է 6- 7% տնտեսական աճ: Անցած տարվա համեմատ աճի տեմպը նվազել է, ինչը պայմանավորված է նրանով, որ ռելոկանտների հոսքը դեպի Հայաստան էապես նվազել է, նաև նրանով, որ դրամի ամրացումը չի նպաստում մեր արտահանմանը:
6-7% տնտեսական աճը ցածր ցուցանիշ չէ, բայց կառուցվածքի առումով, որ նայում ենք՝ լուրջ խնդիրներ ենք տեսնում: Ըստ 2023 թ. առաջին կիսամյակի տվյալների՝ առևտուրն է աճել 23.6%-ով, բնակարանային շինարարությունն աճել է 17%-ով, ծառայությունները՝ 16,8%-ով: Այս ասպարեզներն են հիմնականում ապահովել առաջին կիսամյակում տնտեսական աճը: Դրա հետ մեկտեղ արդյունաբերությունում ընդամենը 1% աճ ունենք, գյուղատնտեսությունում՝ 2% և էներգոհամակարգում՝ 2.7%: Այս կարգի կառուցվածքը չի կարող լինել բավարար և կայուն տնտեսական աճ չենք կարող ունենալ: Սրանք՝ առևտուրը, ծառայությունները հիմնականում կախված են արտաքին գործոնների ազդեցություննից, որոնք պայմանավորված են ռուսական պետության իրավիճկից, որոնք առաջացնում են համապատասխան հոսք և ձևավորում ռեալ պահանջարկ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում և որոշ չափով նաև՝ շինարարության ոլորտում:
Շինարարության ոլորտի աճը, քանի որ մեր բանկային հոսքերը հիմնականում նաև ուղղված են այդտեղ, ապա մեր աճը նաև դրանով է պայմանավորված բանկային ոլորտում:
Panorama.am-Ստացվում է, որ բյուջեի աճող մուտքերը հիմնականում տնտեսության իրական ճյուղերից չե՞ն:
Ա. Թավադյան-Այստեղ երկրորդ հանգամանքը կա, եթե նայենք առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցուցակը, որը նույնպես կարևոր ցուցանիշ է մեր տնտեսական աճի որակի մասին, ապա կտեսնենք, որ առաջին հինգ տեղերը զբաղեցնողնում են հետևյալ կազմակերպությունները՝ առաջին հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա»-ն է: Այն, փաստորեն, ներմուծող կազմակերպություն է, գազ ենք ներմուծում 1000մ³-ը 165 դոլարով, երբ Եվրամիությունում այն մոտավորապես 600 դոլարով են գնում, բայց այստեղ մենք անմիջապես ավելացնում ենք 20% ավելացված արժեքի հարկ, որը գնում է պետական բյուջե: Ստացվում է, որ «Գազպրոմ Արմենի»-ն խոշոր հարկատուների հնգյակի մեջ է մտնում պետական բյուջեի եկամուտների ձևավորման առումով, երբ մենք գազ արտադրող երկիր չենք:
Երկրորդը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Այստեղ որոշակի նվազումներ ունենք կապված այն բանի հետ, որ արտահամնան որոշակի ծավալների կրճատում կա՝ կապված ռազմաքաղաքական իրավիճակի հետ,գիտենք Սոթքն ինչ վիճակում է գտնվում, չնայած միջազգային գները բավականին բարձր են`8000 դոլար 1 մ³-ի դիմաց, այնուամենայնիվ, կոմբինատը հնգյակում է գտնվում: Երրորդ հորիզոնականը միակ կազմակերպությունն է, որն արտահանող է, իսկ մեր փոքր տնտեսության հիմնական նպատակը պատրաստի արտադրանքների արտահամնան աճն է, այն «Գրանտ տոբակոն» է: 4-րդ և 5-րդ հորիզոնականներում, որն ինձ համար մտահոգիչ է, բանկերն են: Փաստորեն ստացվում է, որ մեր հարկային մուտքեր ապահովող առաջին հնգյակում միայն մի կազմակերպություն է, որը պատրաստի արտադրանքի արտահանմամբ է զբաղվում, երկրորդը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը հումք է արտահանում, որից մենք համապատասխան հարկային մուտքեր ունենք, որը նպաստավոր չէ և այստեղ մենք անպայման պետք է անցնենք, գոնե կիսամշակված արտադրանքին: Գազի և ոչ իրական սեկտորից մուտքերը մեզ չեն կարող բավարարել, հատկապես այն առումով, որ մենք ի տարբերություն շատ երկրների, վարում ենք թանկ փողերի քաղաքականություն:
Panorama.am-Ո՞րն է թանկ փողերի քաղաքականության բացասական կողմը:
Ա. Թավադյան-Եթե 2022 թ. մեր մոտ գնաճը կազմել է մոտ 8%, ապա վերաֆինանսավորման տոկոսը եղել 10. 75%: Ստացվում է, որ մենք իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը բավականին բարձր է: 2023 թ. վերաֆինանսավորման տոկոսադրույքը դարձել է 10. 25%, իսկ գնաճը գրեթե 0-ական է: Իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ նոմինալ վերաֆինանասավորման տոկոսադրույք հանած գնաճ, գերազանցում է մոտ 10%-ը, իհարկե սա բերում է թանկ փողերի քաղաքականության: Սրա պատճառներից մեկը ռելոկանտներն են, որոնք իրենց միջոցներն են բերել բանկային համակարգ և երկրորդը՝ թանկ փողերի քաղաքականությունն է բերում նրան, որ էապես մեծանում է մեր բանկային համակարգի շահութաբերությունը: Բայց միշտ այսպես է՝ եթե մի ոլորտի շահութաբերությունը մեծանում է, ուրեմը այն տեղի է ունենում արդյունաբերական սեկտորի հաշվին, որտեղ ցիկլերի երկարությունների պատճառով, վարկերին հասանելիությունը կտրուկ նվազում է:
Պե՞տք է այստեղ վարվի առանձին դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքկանություն՝ այո՛: Այն երկրները, որոնք էապես զարգացում են ունեցել առանձին դրամավարկային քաղաքկանություն են վարել՝ մտցնելով երրորդ վարկային համակարգ, որոնք պետական բանկերն են եղել, օրինակ Հարավային Կորեայում: Դրանք նպաստել են հենց այդ ոլորտների զարգացմանը:
Ռուսաստանում 2022 թվականի համար վերաֆինանսավորման տոկոսադրույքն շատ ավելի ցածր է քան գնաճը: Այսինքը իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը հավասար է 7.5%-ից հանած 12%, նույնիսկ բացասական է եղել: Կա նաև այսպիսի հասկացողություն՝ «Բնական վերաֆինանսավորման տոկոսադրույք», որը մեր մոտ չի կիրառվում, բայց դա այն ցուցանիշն է, որ հնարավրություն է տալիս ունենալ հարաբերական ցածր գնաճ և դրա հետ մեկտեղ նպաստել տնտեսական աճին: Երբ մերոնք հայտարարում են, որ զբաղված են միայն գների կայունացմամբ և փոխարժեքն իրենց չի հետաքրքրում և այդքան լավ օրինկներ են վերցնում Եվրամիությունից, ապա թող ուշադիր նայեն Մաստրիխտյան պայմանագիրը, հայտանիշները և կտեսնեն, որ այնտեղ հատուկ կետ կա ոչ միայն գնաճի մասով, որ այն չի կարող 1.5-2% տոկոսային կետով տարբերվել մինիմալ երկրների գնաճից, այլ այնտեղ նշված է, որ, օրինակ, հունգարական ֆորիտիկը չի կարող տատանումներ ունենա Եվրոյի նկատմամբ և չպետք է տատանումներ ունենա:
Մեր մոտ ի՞նչ է տեղի ունենում՝ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, և կա պայմանագրի 64-րդ հոդվածը, որը կոչվում է «Համաձայնեցված արտարժութային քաղաքականության սկզբունքները և նպատակը»: Մեծ տեքստ է, որտեղ, օրինակ, նշված է, որ չի կարելի այնպիսի քաղաքականություն վարել, որը ինտեգրացիոն գործընթացներին վնասում է, բայց որևէ կոնկրետք կետ չկա, ինչպիսին Եվարմիությունն է ասում, որ ձեր փոխարժեքը պետք է կայուն լինի և չի կարող 1%-ից ավել տատանվել մյուս արժույթների նկատմամբ: Մեր մոտ փաստորեն այդ կետի լղոզված լինելու պատճառով, բերում է նաև Եվրասիական տնտեսական միության սուբյեկտների փոխհարաբերությունների որոշակի լղոզվածության, բերում է նրան, որ ռուսական ռուբլին անընդհատ թուլանում է, մեկ դոլարը 95 ռուբլի է հասել, իսկ մեր մոտ հակառակը՝ դրամը ռուբլու նկատմամբ ամրանում է, նույնիս մեկ ռուբլին 4 դրամից էլ է նվազել:
Դրա համար մեր արտադրանքը թանկանում է դեպի ՌԴ գնալու համար: Այսպես՝ եթե նախկունում մեկ դոլարը 480 դրամ էր և կարղ էիք արտասահման տանել և երկու դոլարով վաճառել այդ ապրանքը, ապա 380 դրամի պայմաններում պետք է վարճառեք արդեն 2.5 դոլարով: Այն պահանջարկի վրա անմիջապես ազդում է: Նույնը Ռուսաստանում՝ նախկինում եթե մեկ ռուբլին 7 դրամ էր և կարող էիք 8 դրամանոց ապարնքը վաճառել մեկ ռուբլով և ստանալ ձեր գումարը, հիմա պետք է 2 ռուբլով վաճառեք: Իհարկե այն անմիջապես անդրադանում է դեպի Ռուսաստան մեր արտահանմանը, որը մեր կարևորագույն գործընկերն է, որովհետև մենք այնտեղ արտահանում ենք պատրաստի արտադրանք:
Panorama.am-ԵԱՏՄ երկրներ արտահանման նվազման պատճառները որո՞նք են:
Ա. Թավադյան-Երկու պատճառ կա այսետղ, առաջինը՝ դրամի զգալի ամրացումն է ռուսական ռուբլու նկատմամբ, ինչն անմիջապես անդրադառնում է մեր ապրանքների գների բարձրացման վրա և արտահամնան տեսանկյունից մենք որոշակի կորուստներ ունենում ենք: Երկրորդ հանգամանքը՝ պատժամիջոցներն են, որոտեղ մենք, այսպես ասած, որոշակի վտանգներ ունենք: Այստեղ կառավարությունը պետք է ակտիվ լինի: Մենք դեռևս 2015 թվականից ԵԱՏՄ անդամ ենք, և այնտեղ պայմանագրի չորրորդ կետում հստակ է նշաված, որ միության անդամ երկրները պարտավոր են ապահովել ապրանքների, ծառայության, կապիտալի և մարդկանց ազատ տեղաշարժ: Այսինքը, ելնելով այդ պայմանագրից, որն այդ սանկցիաներից ավելի շոտ է կնքվել, մենք իրավունք չունենք որևէ սանկցիա կիրառել ՌԴ արտահանվող ապրանքների նկատմամբ, պարտավոր ենք ապահովել ազատ տեղաշարժը: Այս կետը մեր եվրոպական գործընկերների առաջ պետք է հստակ դնենք, ասենք, որ այսպիսի խնդիր կա, մեր պատրաստի արտադրանքը գնում է Ռուսաստան, դուք առնելո՞ւ եք մեր ապրանքները՝ չեք առնելու: Երկրորդ՝ մեզ ՌԴ-ն գազ է վաճառում 1000մ³-ը 165 դոլարով, ձեզ՝ 600 դոլարով, ի՞նչ են ուզում այստեղ, դո՞ւրս գանք այստեղից և խնդիրնե՞ր ունենանք: Տեսեք ինչ է ստացվում՝ 2022 թվականին որոշակի աճ ուենք, զարմանալի բան է՝ ռուսական ռուբլին թուլանում է դրամի նկատմամբ, բայց միևնույնն է Հայաստանի արտահանման գրեթե կեսը, հատկապես՝ պատրաստի արտադրանքի, գնում է դեպի Ռուսաստան:
Panorama.am-Ի՞նչ ենք արտահանում ՌԴ:
Ա. Թավադյան-Ասենք 2022 թվականին: սարքավորումներ 734 մլն դոլարի, մեքենաներ՝ 226 մլն, կոնյակ՝ 257մլն, ձուկ՝ 120 մլն, թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներ՝185 մլն, շորեղեն և կոշիկ՝ 113 մլն: Սրանք բոլորը պատրաստի ապրանքներ են, որոնք ունեն ավելացված արժեք: Այս կարգի ապարնքները սպառման տեսանկյունից այլ երկրներ չենք կարող արտահանել: Իհարկե մոտ 1 միլիարդ դոլարի էլ մենք մեքենաներ ու սարքավորումներ ենք վերաարտահանել: 2022 թ. պատժամիջոցների ազդեցության տակ այդ ցուցանիշն էապես նվազել է: մենք 2022 թ արտահանել ենք մոտ 5.4 մլրդ դոլարի ապրանք, բայց դեպի Ռուսաստան դրա կեսն է՝ 2.3 մլրդ, երեք անգամ աճ է տեղի ունեցել: Դրանից մոտ մեկ միլիարդը ռեէքսպորտն է՝ հեռախոսներ, համակարգիչներ, մեքենաներ, սարքավորումներ, բայց դրա 1. 5 մլրդ դոլարինը մեր արտադրանքն է: Մենք նաև պահանջարկ ունենք սարքավորումների, շորեղենի, կոշկեղենի այլ ծառայությունների առումով:
Բայց մենք պետք է ասենք, որ նույն այս ռեէքսպորտի մասով մենք զգալի սահմանափակումներ չենք կարող մտցնել, հարգելի՛ Եվրամիություն, ԱՄՆ, որովհետև մենք պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ: Ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք վերջին մոնիտարիստներն ենք այս երկրում և տնտեսական կարգավորման հարցերը պետք է հստակ լուծվեն՝ առաջին հերթին դրամավարկային քաղաքականությունը: Հարկաբյուջետային քաղաքականությունը առաջին հերթին պետք է ուղղված լինի արդյունաբերության և ագրոսեկտորի զարգացմանը, որովհետև միայն այս ոլորտներով կարող ենք հստակ արտահանման խնդիրներ լուծել: Բոլոր այն երկրներում որտեղ մեկ շնչին ընկած համախառը ներքին արդյունքը գերազանցում է 10 հազար դոլարը, այդ ոլորտների ցուցանիշը 50%-ից ավել է, մենք այդ ցուցանիշին պետք է ձգտենք, ծառայությունների և առևտրի ոլորտներով մենք երբեք այդ ցուցանիշին չենք հասնի, հակառակը՝ այդ ոլորտների ծավալները կնվազեն: Արդյունաբերության հատվածն առանձին քաղաքականություն է պահանջում, նաև՝ առանձին հարկաբյուջետային քաղաքականություն:
Զրուցեց՝ Ա. Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ տնային տնտեսությունների 69%-ը հայտնում է բարձր գնաճի մասին, իսկ պետությունը՝ գնանկման
- Դրամի արժևորումը և նախորդ տարվա տնտեսական աճը մեզ որոշակի ներշնչանքի են բերել, որ մենք ավելի հարուստ ենք. Մարտին Գալստյան
- Նախկին 6.9%-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2% տնտեսական ակտիվության աճ. Մարտին Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան