Որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի. Արցախի ՆԳՆ
Սեպտեմբեր 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն, ևս մեկ քաղաքացի։ Իսկ Կարմիր գյուղից մեկ տարեց կին։
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ 2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ` հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի` Վանք գյուղից։
Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։
Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն` ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին։
Ընդհանուր առմամբ, երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-24 որոնողական աշխատանքների ըննացքում հայտնաբերվել էր 105 մարմին։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 105 մարմին
- Արցախում կան դիրքեր, որտեղ ամբողջ անձնակազմը զոհվել է. Տիգրան Աբրահամյան
- Փոքրիկ Նվերը, որին փնտրում էինք բոլորս, uպանվել է. Զոհրաբյան
- Արցախցի. Հարազատներիս գտնելու համար 59 դիակ զննեցի
- Չավարտված պատերազմի առաջին զոհերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան