Բլինքենը կոչ է արել Ալիևին կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու և դիտորդական առաքելություն թույլ տալու իր խոստումը
Պետքարտուղար Անտոնի Բլինքենը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ու ազատ տեղաշարժը, կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու և դիտորդական առաքելություն թույլ տալու իր խոստումը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Նա հայտնել է, որ Բլինկենը երեքշաբթի հերթական անգամ զանգահարել է Ադրբեջանի ղեկավարին։
«Պետքարտուղարն այսօր կրկին զրուցել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետագա ռազմական գործողությունների անթույլատրելիությունը, անվտանգությունն, խաղաղ բնակչության տեղաշարժի ազատությունը և մարդասիրական անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ անվերապահորեն ապահովելու անհրաժեշոտությունը»,-նշել է Միլլերը։
Զրույցի ընթացքում Բլինկենը հիշեցրել է Ալիևին այլևս ռազմական ուժի չդիմելու և դիտորդական առաքելությունն ընդունելու իր խոստումների մասին։
«Մենք ակնկալում ենք, որ նա կմիանա հորդորին»,-ասաց Միլլերը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը
- Բլինքեն. Բաքվի ռազմական գործողությունները Ղարաբաղում հակասում են կարգավորման ջանքերին
- ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին