«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կեղծ ցուցմունք է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հայհոյած՝ 44-օրյա պատերազմի հերոս Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, կալանավորել են։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ,որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին Քննչական կոմիտե են կանչել ու հարցաքննել, որտեղ նա ցուցմունք է տվել ու ասել, որ իրեն հայհոյել են, իսկ ինքը որևէ հայհոյանք չի տվել։ Քննիչը, լսելով ՔՊ-ական պատգամավորին, ավելի ուշ այլ բան է պարզել. նրան ներկայացրել են տեսանյութ, որով հիմնավորվել է, որ պատգամավորը կեղծ ցուցմունք է տվել:
Իրականում Աղազարյանը ևս հայհոյել է և առանց ամաչելու ստել է քննիչին, փաստացի կեղծ ցուցմունք է տվել։ Նշենք, որ Հովիկ Աղազարյանը առաջին անգամ չէ նման պատմության մեջ հայտնվում։ Նա ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանում քաղաքացու կարտոֆիլն էր ոտքով հրել ու թափել, սակայն իրավապահները նրան խուլիգանության համար պատասխանատվության չկանչեցին: Արցախցի Տաթև Վիրաբյանին էր անձնական նամակով հայհոյել ու կրկին անպատիժ մնացել։
Այնինչ, երբ ՔՊ-ականի հայհոյեցին, իրավապահները անմիջապես գործի անցան ու զինվորի հորը կալանավորեցին. սա ընտրովի արդարադատության հերթական դրսևորումն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան