Նիկոլաթուրքական վարչակարգը Գորիսում խոչընդոտում է միջազգային մեդիաների ներկայացուցիչների շփումը Արցախից դուրս եկողների հետ.Վրթանեսյան
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Տեղեկություններ ունեմ, որ նիկոլաթուրքական վարչակարգի ներկայացուցիչները Գորիսում խոչընդոտում են, ամեն կերպ արգելում են միջազգային մեդիաների ներկայացուցիչներին շփվելու Արցախից դուրս եկող մեր հայրենակիցների հետ։ [ՃՇՏՈՒՄ. չեն թողնում շփվել հավաքակետում, որտեղ մարդիկ ամենաշատն են (իսկ գրանցվելուց հետո ցրվում են)։]
Չեն թողում արտասահմանյան լրագրողներին նաև հիվանդանոցներ, որտեղ արցախցի քաղաքացիական վիրավորներն են։
Սա չենք կարող դիտարկել որպես այլ բան, քան Երևանից գործուն օգնություն Բաքվին՝ կոծկելու Արցախում մեր հայրենակիցների ցեղասպանությունը։
ԿՐԿՆՈՒՄ ԵՄ. իմ ունեցած տվյալներով նիկոլաթուրքական օկուպացիոն վարչակարգը չի թողնում, որ միջազգային մեդիայի ներկայացուցիչները տեղում լուսաբանեն իրավիճակը, խոսեն արցախցիների հետ, ներկայացնեն իրականությունն աշխարհին»։
Հարակից հրապարակումներ`
- Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը
- Բռնագաղթ Արցախից. Լուսանկարներ
- Որոշվել է ԼՂ-ի բնակչության համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա