Այս պահի դրությամբ 20 270 հազար մարդ է հատել Կոռնիձորի մեր անցակետը․ Նազելի Բաղդասարյան
Այս պահի դրությամբ 20 270 հազար մարդ է հատել Կոռնիձորի մեր անցակետը: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«20 270 անձ արդեն իսկ ստացել է հաշվառումը և տեղի է ունենում տեղաբաշխում: Պետությունը հոգացել է 2850 բռնի տեղահանված անձի կեցության հարց: Մասնավորապես, Գորիսում լուծվել է 615 անձի կեցության հարց, Սիսիանում՝ 169, Տաթեւում՝ 171, Կապանում՝ 324, Մեղրչիում՝ 19: Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում տեղաբաշխվել է 1298 տեղահանված անձ, Վայոց Ձորում ունենք 532, Գեղարքունիքում՝ 752, Տավուշում՝ 268»,-ներկայացրեց Բաղդասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան