Եթե առաջին Դեր Զորը բերել է թուրքը, ապա երկրորդը բերել է Նիկոլ Փաշինյանը.Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» մամուլի ակումբում անդրադարձել է արցախյան իրադարձություններին և ՀՀ ներքաղաքական իրավիճակին:
«Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով ժամերի ընթացքում, Ադրբեջանի պահանջով, Արցախի իշխանության բոլոր պետական մարմինները պետք է հայտարարեն իրենց լուծարման մասին:
Հեցն այն պահին, երբ Արցախի խորհրդարանը, կառավարությունը, նախագահականը կհայտարարեն, որ ինքնալուծարվում են՝ այդ պահին կազդարարվի Հայաստանի երրորդ հանրապետության ավարտը: Այն, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը և այն ինչին փորձում է հասնել, եթե մենք նրա ձեռքը չբռնենք, ժամերի և օրերի ընթացքում կհասնի դրան: Արցախի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Ադրբեջանը ստանալու է Արցախ առանց որևէ մեկ հայի:
Եթե առաջին Դեր Զորը բերել է թուրքը, ապա երկրորդ Դեր Զորը բերել է Նիկոլ Փաշինյանը»:
Բայց վիճակը զարհուրելի է, այդ ճանապարհին ամենուր մոխրացած դիակներ են
«Հարյուր տոննա բենզինի պահեստի պայթյունի աղետալի հետևանքն այն է, որ այս պահին էլ հնարավոր չէ ճշտել զոհերի իրական թիվը: ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ 13-մահացածներ ըն ընդունվել հիվանդանոցներ, 7-ի կյանքն էլ չեն կարողացել փրկել՝ ստացած ծանրագույն այրվածքներից: Բայց վիճակը զարհուրելի է, այդ ճանապարհին ամենուր մոխրացած դիակներ են: Նրանց նույնականացման համար այդ մոխրացած մասունքները պետք է հասցնել Երևան: Դիմում եմ ընկերներիս, ցավազրկողներ հասցնել Ստեփանակերտի հիվանդանոցներ: Այսօր առավոտյան ԱՆ ուղղաթիռով որոշ քանակությամբ դեղորայք է հասցրել Ստեփանակերտ, բայց վիճակն այնքան աղետալի է, որ 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ ստացածների թիվը այնքան շատ են, որ մեկ ուղղաթիռով դեղորայքը շատ քիչ է»:
Սամվել Բաբայանը կնոջ կեղծծամով և հնամաշ 07 մակնիշի մեքենայով մազապուրծ փախել է ստեփանակերտից
«Դիմում եմ բժիշկներին՝ խնդրելով դեռ չլքել արցախը: Բժիշկներ, դուք հո Սամվել Բաբայանը չեք, կամ՝ Արայիկ Հարությունյանը: «Հրապարակն» է գրել, ըստ որոշ տեղեկությունների Բաբայանը կնոջ կեղծծամով և հնամաշ 07 մակնիշի մեքենայով մազապուրծ փախել է ստեփանակերտից: Արցախցիների լավատեղյակ աղբյուրների համաձայն Սամվել Բաբայանը, ով Արցախի հերոս էր, որ իբր շպրտեց հերոսի կոչումը, հզոր կոմանդույուշին, որից իբր վախենում էին ադրբեջանցիները, ով ահ ու սարսափ էր տարածում արցախում, որ ընդամենը վերջերս հայտարարում էր, որ ինքը վերջին մարդն է լինելու, որ լքելու է Արցախը, որը բունկերում Շվարցնեգեր էր խաղում, Արցախը լքել է հնամաշ 07 մակնիշի հնամաշ մեքենայով և կնոջ կեղծծամով»:
Սուրեն Պապիկյան, ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ է ձեր գործի անունը, ինչո՞ւ Մի-8 ուղղաթիռները երեկվնից Արցախում չեն
«ՊՆ-ի իմ աղբյուրը, որը խնդրեց իր անունը չհրապարակել, ասում է որ նախարարությունն ունի մի քանի ոչ մարտական Մի-8 ուղղաթիռներ, որոնք կարող են տեղափոխել 20 վիրավոր, ինչո՞ւ օդ չի բարձրացվում: Դրանք մարտական ռազմական նշանակության չեն և Ադրբեջանը չի կարող դրանք խոցել:Սուրեն Պապիկյան, ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ է ձեր գործի անունը, ինչո՞ւ Մի-8 ուղղաթիռները երեկվնից Արցախում չեն, այնտեղ քաոս է, դժոխք, արմագեդոն»:
Մարդիկ որպես իրավիճակից ելք, իրենց երեխային, որդուն, ամուսնուն թաղել են իրենց տան բակում
«Վերջին ագրեսիայի ժամանակ, երբ Ադրբեջանը հոսանքազարկել էր ամբողջ Արցախը, այնտեղ որտեղ դիահերձարաններ կային, սառնարանները հալչել էին և ամենուր դիակի հոտ է: Մարդիկ որպես իրավիճակից ելք, իրենց երեխային, որդուն, ամուսնուն թաղել են իրենց տան բակում: Նախօրեին Ճարտարից ինձ զանգել է մի կին և ասել, որ իր որդուն թաղել է Ճարտարում, որովհետև դիահերձարաններում այլ հնարավորություն չկար պահելու: Նա ինձ ասում է՝ հիմա եթե փորեմ, հանեմ իմ որդու դիակը, տեղվորեմ մեքենայի թափքի մեջ, տալիս եք երաշխիք, որ հնարավորություն կունենամ ռուս խաղաղապահների օգնությամբ և ադրբեջանցիների սահմանապահ ուղեկալներով անցկցնելու: Արցախի դեռ չլուծարված իշխանություններ, ապահովեք մահցածների մահվան վկայականները, որպեսզի նրանց կարողանան տեղափոխել Հայաստան և թաղեն»:
Օգնեք Ռուզաննային հաշմանդամ երեխաների հետ տեղափոխվել Հայաստան
«Հենց հիմա Ստեփանակերտի վալեքս հյուրանոցում է գտնվում Ռուզաննան, որն անչափահաս հինգ երեխա ունի, երկուսը՝ հաշմանդամի սայլակին գամված: Դիմում եմ արցախցիներին, ով իր մեքենայում տեղ ունի, օգնեք Ռուզաննային տեղափոխվել Հայաստան:
Տալիս եմ ռուզաննայի հեռախոսահամարը՝ 097 17 60 66»:
Նիկոլ Փաշինյանն այլևս խոսում է Հայաստանը կորցնելու մասին
«Նիկոլ Փաշինյանը վերջին ուղերձում անոնսեց՝ ի՞նչ Արցախ, մենք այլևս պետք է խոսենք Հայաստանի ինքնիշխանության մասին: Պետք է աղերսենք միջազգային հանրությանը, փրկել Հայաստանի ինքնիշխանությանը:Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանը հայտարարեց, որ ԵՄ-ն, Արևմուտքը որևէ կերպ չաջակցեցին Հայաստանին: Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանն այլևս խոսում է Հայաստանը կորցնելու մասին և պատահական չէ, որ ԱՄՆ նախագահ Բայդենն իր ներկայացուցչի միջոցովՆիկոլ Փաշինյանին փոխանցեց՝ սգում ենք ԼՂ ժողովրդի՝ էթնիկ հայերի մահը, ամեն ինչ կանենք երաշխավորելու Հայաստանի սուվերենությունը: Նույնը ասել է նաև Մակրոնը. «Մենք ամեն ինչ կանենք, Հայաստանի սուվերենությունը պահելու համար»:
Հռոմի ստատուտը Նիկոլը վավերցնում է Արևմուտքի ճնշմամբ՝ Ռուսաստանի դեմ
«Ինչքան պետք է քաղաքական անմեղսունակ լինես, որ երբ դու Ռուսաստանում ունես երեք միլիոն հայրենակից, և ինչպես Էդմոն Մարուքյանն է ասում՝ Եվրոպան և Արևմուտքը չկանգնեցին Հայաստանի կողքին, պատերազմ հայտարարես Ռուսաստանին: Հայտարարել, որ Հայաստանը վավերացնում է Հռոմի ստատուտը, ստից կրուտիտներ անելով, թե այն Պուտինի դեմ չէ, այլ միջազգային քրեական իրավունք ստանալու համար, ժողովուրդ ջան խաբում է ձեզ: Ադրբեջանը չի վավերացրել և չի վավերացնելու Հռոմի ստատուտը, իսկ եթե մի կողմը Հռոմի ստատուտի անդամ չէ, ապա դու չես կարող նրան դատի տալ որպես ռազմական հանցագործ: Հռոմի ստատուտը Նիկոլը վավերցնում է Արևմուտքի ճնշմամբ՝ Ռուսաստանի դեմ և միակ նպատակով՝ Ռուսաստանին տարածաշրջանից վռնդելու, այլ նպատակ չակ»:
Հարակից հրապարակումներ`
- Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա. Գեղամ Ստեփանյան
- Հզոր պայթյունից հետո հարյուրավոր մարդիկ են հավաքվել Ստեփանակերտի հիվանդանոցի մոտ
- Բռնագաղթ Արցախից. Լուսանկարներ
- Արցախի մի քանի տասնյակ հայեր այս րոպեներին դուրս են գալիս իրենց հայրենիքից, սա տարհանում չէ, սա բռնագաղթ է. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա