Քաղաքական 16:57 26/09/2023 Հայաստան

Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են ԼՂ-ից դուրս եկած այս ընտանիքները. Սամանթա Փաուեր

«Նախագահ Բայդենի հանձնարարակով ես այստեղ եմ եկել՝ զրուցելու իշխանության, հասարակական կազմակերպությունների, նաև քաղաքացիական անձանց հետ, այն մարդկանց, ովքեր Լեռնային Ղարաբաղից դուրս են գալիս»,- Լաչինի միջանցքի հարևանությամբ լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։

Նա նշեց, որ ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները, որոնցից շատերը հեռացել են իրենց բնակավայրերից հրետակոծության ներքո։

Սամանթա Փաուերն ասաց, որ խոսել են բժիշկների հետ, ովքեր փոխանցել են, որ Արցախից այստեղ հասած մարդկանցից շատերի մոտ թերսնում  է։

«Վերջին 9 ամիսների ընթացքում, երբ այս ճանապարհը շրջափակված էր Ադրբեջանի իշխանություններից կողմից, ԼՂ-ում հումանիտար ծանր իրավիճակ ստեղծվեց։ Սննդի, դեղորայքի, առաջին նշանակության ապրանքների լուրջ պակաս էր Լեռնային Ղարաբաղում։

Հումանիտար կազմակերպությունները հնարավորություն չունեին լինել տեղում՝ օգնելու հումանիտար կարիքները բավարարելու հարցում։ Ադրբեջանի իշխանությունները նրանց թույլ չէին տալիս մուտք գործել։

Վերջին շաբաթվա ընթացքում ռազմական գործողություններն արդեն իսկ ծանր իրավիճակը դարձրեցին առավել վատթար։ Բացարձակ  անհրաժեշտություն է, որ հումանիտար կազմակերպությունները մուտքի հնարավորություն ունենան Լաչինի միջանցքով դեպի ԼՂ բնակավայրեր։ Բացարձակ և կարևորագույն  անհրաժեշտություն է,  որպեսզի միջազգային դիտորդները, հումանիտար  կազմակերպությունները  կարողանան հասնել և աջակցություն ցուցաբերեն ԼՂ բնակչությանը հենց տեղում»,- ասաց ամերիկացի գործիչը։

Սամանթա Փաուերի խոսքով, գիտեն, որ Լեռնային Ղարաբաղում կան վիրավոր քաղաքացիական անձինք, որոնք տարհանման կարիք ունեն։

«Անհրաժեշտ է,  որպեսզի նրանց տարհանումն անմիջապես կազմակեպվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասաց նա։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարը հայտարարեց, որ հաշվի առնելով այն կարիքները, որ այժմ ունեն ԼՂ-ից եկողները, ԼՂ բնակչությունը, ԱՄն կառավարությունը 11.5 մլն դոլար է հատկացնում  հումանիտար կարիքների համար, ինչը կուղղվի ինչպես սննդի ձեռքբերմանը, այնպես էլ սոցիալական և հոգեբանական օգնությանը:

«Տեղահանված անձինք նաև ցանկություն ունեն հետ վերադառնալ իրենց տներ, որպեսզի կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմաններ։ Այս տեղաշարժի ազատությունը բացարձակապես անհրաժեշտ է և կարևոր։

Ու թեպետ  այս պահին մեր ուշադրության կենտրոնում այս զրկանքների միջոցով անցնող մարդկանց առաջին անհրաժեշտության հարցերն են, սակայն միաժամանակ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն միջնաժամկետ և երկարաժամկետ հարցերը»,- ասաց նա։

Հարցին՝ գրել է էթնիկ զտումների մասին գիրք,  կարո՞ղ է այս իրավիճակը նույնպես բնութագրել որպես այդպիսին, Սամանթա Փաուերը պատասխանեց. «Մեզ համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը հնարավորություն ունենա լինել ԼՂ-ում, որովհետև այս պահին դեռևս կան տասնյակ  հազարավոր էթնիկ հայեր, որոնք շատ դժվարին պայմաններում գտնվում են այնտեղ։

Արդեն ականատեսներից լսում ենք պատմություններ բռնության, զրկանքների, ադրբեջանական իշխանության հանդեպ ունեցած վախի մասին։ Այս պահին նորից ուզում եմ նշել, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն եմ ղեկավարում, մեր ուշադրության կենտրոնում  առավել խոցելի վիճակում հայտնված մարդկանց անհրաժեշտ աջակցության ցուցաբերումն է և ապահովումն է»։

Նա նաև հայտարարեց, որ իրենք շատ  անհանգստացնող հաղորդումներ են ստացել քաղաքացիական անձանց  ուղղված գործողությունների,  բռնության վերաբերյալ. «Հաղորդումները վերստին շեշտում ու ընդգծում են, որ անհրաժեշտ է անկախ աչքեր լինեն ԼՂ տարածքում և լինի հիմա»։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ժամանակը չէ՞, որ միջազգային հանրությունն ու ԱՄՆ-ն ավելի կոշտ մեթոդների դիմեն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես պատժամիջոցներն են, Փաուերը նշեց․  «Նախագահ Բայդենի հանձնարարականով ես այստեղ եմ եկել, որ խոսեմ իշխանությունների, ՀԿ-ների, այն անձանց հետ, ովքեր այդ սոսկալի իրավիճակից փախուստի են դիմում։  Ես ու նախագահ Բայդենը անչափ կարևորում ենք այն հարցի հրատապությունը, թե ինչ հետևանքներ պիտի ունենա, և որի մասին դուք շատ հարցեր եք տալիս։

Եվ դրա համար եմ նաև ես այստեղ, որ տեղում իրավիճակին, փաստերին ծանոթանամ, ականատեսների վկայությունները լսեմ, և խորհրդակցեմ տարածաշրջանի, մասնավորապես նաև ՀՀ իշխանությունների հետ։

Եվ ես երբ վերադառնամ Վաշինգտոն, կներկայացնեմ  այն պատմությունները, որոնք լսել եմ ականատեսներից, այդ ամենն, անշուշտ օգնելու է, որ նախագահն ու վարչակազմը կարողանան դիտարկվող տարբերակներից ընտրեն այն տարբերակը, որը կիրառվի։

Ես ուզում եմ նշել, որ ակտիվ դիտարկվում  են ձեռնարկվող միջոցների մի քանի տարբերակներ։ Լինելով այստեղ, զրուցելով ականատեսների հետ, ես իմ տեսածը, լսածը կներկայացնեմ  վարչակազմի իմ գործընկերներին, կներկայացնեմ՝ ինչքան ծանր է իրավիճակը ԼՂ բնակիչների համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}