Պրոֆեսոր Սթիվ Ժեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ պայթյունից տուժածներին բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով
Ռազմական բժիշկ, պրոֆեսոր Սթիվ Ժեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածներին հայ այրվածքաբանների հետ անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախարար Մկրտչյանը Բրիտանացի հայտնի ռազմական բժիշկ, Բիրմինգհեմի համալսարանի «Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի» պրոֆոսոր Սթիվ Ջեֆերիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հումանիտար հետևանքները:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ համագործակցությամբ բժշկին ներկայացվել են տուժածներին մատուցվող բժշկական ծառայությունների ծավալները:
Սթիվ Ջեֆերին և իր թիմն այրվածքաբանների հետ համատեղ բժշկական ծառայություններ կմատուցեն տուժածներին:
44-օրյա պատերազմի օրերին ևս բժիշկն ու իր գլխավորած խումբը Հայաստանում էին՝ շուրջ երկու շաբաթ հայաստանյան տարբեր հիվանդանոցներում հայ բժիշկների հետ իրականացնելով տարբեր բարդությունների վիրահատություններ:
Հարակից հրապարակումներ`
- Ավանեսյան. Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան
- Արցախում պայթյունի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ
- Արցախի ԱՆ. Պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխող 4-րդ թռիչքն է իրականացվում
- Խաղաղապահներն ուղղաթիռով պայթյունից տուժածներին տեղափոխում են Հայաստան
- ԼՂ-ում պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն Այրվածքաբանության կենտրոնում է
- Պայթյունից տուծաներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան
- Ռուս խաղաղապահների բուժկետ է տեղափոխվել պայթյունից տուժած 23 քաղաքացի
- Արցախի ԱՆ. 20 զոհ, 283 տուժած, բազմաթիվ անհետ կորածներ, քանի որ վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով այրվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան