«Սպիտակ խալաթներով» ակցիայի անդամները կոչով դիմել են բուժաշխատողներին
«Սպիտակ խալաթներով» ակցիայի անդամները հայտարարություն են տարածել, որում կոչ է արվում․
«Կո՛չ Հայաստանի Հանրապետության բոլոր բուժաշխատողներին.
Անտարբեր չլինել Արցախում տիրող իրավիճակի, ազգային սպանդի, աղետի նկատմամաբ և ցուցաբերել դիրքորոշում՝ վարքագծով, մասնագիտական գործունեությամբ,
• Ստեղծել բուժաշխատողների գործունեության, կամարտահայտության միասնական հարթակ և համատեղ միջոցառումներ ձեռնարկել այս ողբերգական իրավիճակում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սատար կանգնելու համար,
• Առողջապահության նախարարությունը՝ որպես առողջապահական ոլորտի պետական քաղաքականություն մշակող և իրակակացնող այս ողբերգական իրավիճակում պարտավոր է գործել «արտակարգ իրավիճակի» ռեժիմով:
• Առաջարկ/պահանջ՝ Կոռնիձորում ծավալել Արցախից բռնի տեղահանվածներին բուժօգնություն մատուցելու համար դաշտային ճամբար, որտեղ մասնագիտական օգնություն կցուցաբերեն հմուտ բուժաշխատողներ,
• Ստեղծել տարհանված վիրավորների, հիվանդների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան,
• «Թեժ գիծ» ծառայությունը հզորացնել և բուժօգբություն ստացողների վերաբերյալ հարազատներին տալ պատշաճ տեղեկատվություն,
• Գնահատել Արցախից բռնի տարհանված մեր հայրենակիցների բուժօգնության հետ կապված առողջապահական բեռը և կազմակերպել խրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց, թերսունուցումով տառապող երեխաների շարունակական բուժօգնությունը Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում նրանց դեղերի տրամադրումը,
• Կազմակերպել Արցախից տեղահանված մեր գործընկեր բուժշխատողների էլեկտրոնային հաշվագրում և սկսել նրանց աշխատատեղեր առաջարկելու գործընթաց,
• Կոչով դիմում ենք բոլոր բժշկական, դեղագործական կազմակերպություններն, միանասնական քայլեր իրականացնել և այս իրավիճակում առավելագույնս սատար կնգնենլ մեր հայրենակիցներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին