Երևանում անհնազանդության ակցիաներ են
Վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Կարճ ժամանակով փակվել է Արշակունյաց պողոտայի՝ Կրկեսի շենքի մոտակա հատվածը, Աբովյան փողոցի՝ «Երիտասարդական» մետրոյի հատածը։
Կարմիրբերետավորներն էլ փողոց փակող քաղաքացիներին բռնի ուժով հեռացնում են, քաշքշելով, ձեռքերը ոլորելով բերման ենթարկում։
Աբովյանի-Իսահակյան փողոցների հատվածում էլ ոստիկանական մեքենաները փակեցին ճանապարհն ու մեծ թվով կարմիբերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին։
Բողոքի ակցիա իրականացնող կանանցից մեկն ասաց, որ ոստիկանները պետք է պաշտպանեն իրենց, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ «Նիկոը վարչապետ չէ, այլ թշնամի է։ Նա դավաճան էլ չէ, նա հայ ազգի թշնամին է»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին