Խաղաղապահներն ուղղաթիռով պայթյունից տուժածներին տեղափոխում են Հայաստան
Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները Հայաստան են տեղափոխվել վառելիքի պահեստի պայթյունից տուժած քաղաքացիներ։
«Ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածությամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները Հայաստանի տարածք են տեղափոխել վառելիքի պահեստի պայթյունից տուժած քաղաքացիների»,- նշված է խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս խաղաղապահի զորախմբի բուժկետ էին տեղափոխվել սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով տուժած 23 քաղաքացի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի է ունեցել պայթյուն։ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Արցախի առողջապահոթյան նախարարության հաղորդմամբ, նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։
Պայթյունի տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ-ում պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն Այրվածքաբանության կենտրոնում է
- Պայթյունից տուծաներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան
- Ռուս խաղաղապահների բուժկետ է տեղափոխվել պայթյունից տուժած 23 քաղաքացի
- Ֆրանսիան պատրաստ է անհապաղ միջոցներ ուղարկել Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին
- Արցախի ԱՆ. 20 զոհ, 283 տուժած, բազմաթիվ անհետ կորածներ, քանի որ վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով այրվել են
- Արցախի ՄԻՊ. Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը
- Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր. ԱՀ ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան