Արցախցիներն օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը գրում է.
«Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։
Սիրելի' հայրենակիցներ
Ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար` խնդրում ենք չշտապել։
Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից։
Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում` վարչակազմերին։
Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ. Մեր կառույցը (օպերատիվ շտաբ և ԱԻ պետական ծառայություն) զբաղվում է անհետ կորածների հարցերով, ըստ այդմ` որոնողափրկարարական աշխատանքներով»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով՝ Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել են
- ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ
- ՆԳՆ-ն Կոռնիձորի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Արցախից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում
- Որոշվել է ԼՂ-ի բնակչության համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան