Ադրբեջանից Նախիջևան միջանցքը կարող է անցնել Իրանի տարածքով. Էրդողան
Եթե Երևանը հրաժարվի, Երկաթուղային միջանցքը Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, կարող է անցնել Իրանի, ոչ թե Հայաստանի տարածքով: rbc.ru-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ Անկարան ցանկանում է տարածաշրջանում տեսնել «խաղաղության միջանցքներ», սակայն մինչ ռազմական գործողությունները շարունակվում են, դրանք բացելու մասին մտածելը վաղաժամ է։ «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, Լաչինին, եթե դրանք դիտարկում ենք որպես «խաղաղության միջանցքներ», ապա պետք է իրավիճակը կարգավորել առանց բախումների ու աղմուկի։ Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, Թուրքիայից գնացքները կուղևորվեն Նախիջևան, իսկ այնտեղից տարանցիկ ճանապարհով Հայաստանով Ադրբեջան։ Եթե Հայաստանը թույլ չտա դա անել, ապա որտեղո՞վ է անցնելու միջանցքը, իհարկե Իրանի միջոցով: Իրանը դրական է վերաբերվում դրան, ուստի Իրանի տարածքով տարանցումը դեպի Ադրբեջան հնարավոր կդառնա»,-նշել է Էրդողանը։
Նա Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ կարևոր ռազմավարական խնդիր է համարել միջանցքի ստեղծումը։ «Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կկարողանա անմիջապես Կարս հասնել: Թուրք-ադրբեջանական եղբայրությունը շատ ավելի կուժեղանա. Հաճելի է տեսնել Իրանից դրական ազդակներ այս հարցում»,- հավելել է նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը. Արարատ Միրզոյան
- Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին