Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել ԼՂ-ում միջազգային դիտորդների տեղակայման օգտին
«Լեռնային Ղարաբաղի երեխաները, կանայք և տղամարդիկ պետք է կարողանան մնալ իրենց տներում և հայրենիքում` խաղաղության և արժանապատվության մեջ, առանց վախի: Բայց հազարավոր մարդիկ այնքան են վախենում իրենց կյանքի և առողջության համար, որ իրենց և իրենց ընտանիքների համար այլ ելք չեն տեսնում, քան Հայաստան հասնելը, հաճախ ամենաանհրաժեշտ իրերով և ամբողջովին լեփ-լեցուն մեքենաներով: Թվերն ամեն ժամ ավելանում են։
Մեծագույն մտահոգությամբ ենք նայում Լեռնային Ղարաբաղին. Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչպես են մարդիկ ապրում այնտեղ և ինչի միջով պետք է անցնեն: Ինչ է հիմա անհրաժեշտ՝ թափանցիկություն և տեղում միջազգային հանրության աչքերն ու ականջները: Մեր գործընկերների հետ բոլոր ուժով կաշխատենք հնարավորինս արագ այնտեղ դիտորդներ ուղարկել։ Եթե Ադրբեջանը թույլ տա միջազգային դիտորդների ներկայությունը, այն կհաստատի, որ նա լրջորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու իր պարտավորություններին։
Նույնիսկ Լաչինի միջանցքով առաջին բեռնափոխադրումներից հետո, երկար ամիսների շրջափակումից հետո, դեռևս արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ գրեթե ամեն ինչի՝ սննդի, դեղորայքի և հիգիենայի պարագաների պակաս կա։ Օգնությունը չպետք է մաս-մաս հասնի մարդկանց, այն պետք է հասնի նրանց հուսալիորեն և ցանկացած պահի: Ես որոշել եմ ևս մեկ անգամ զգալիորեն մեծացնել մեր մարդասիրական օգնության ծավալը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեր լրացուցիչ ֆինանսավորումը 2 միլիոն եվրոյից հասցնել մինչև 5 միլիոն եվրո»,-ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան դատապարտում է Բաքվի ռազմական հարձակումը ԼՂ-իղ էթնիկ հայերի տեղահանությունն անընդունելի է․ Բերբոք
- Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին Արցախում հումանիտար գործունեության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան