Զախարովա. Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ոչ պարզ
Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ոչ պարզ: Սեպտեմբերի 27-ի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ՌԴ- կողմից ցավակցություն է հայտնել Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի և քսայուղերի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին, բոլոր վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
«Ռուս խաղաղապահներն ակտիվորեն մասնակցել են հրդեհի մարմանն ու դեպքի վայրում շտապ բուժօգնության ցուցաբերմանը։ Ողբերգական այս միջադեպի հետևանքով 120 ծանր վիրավորներ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղղաթիռներով տարհանվել են Հայաստանի տարածք՝ բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու նպատակով։
Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել բնակչության բնականոն գործունեությունը ապահովելու համար։ Տարածաշրջանում հիմնական կայունացնող մեխանիզմը մնում է ռուսական խաղաղապահ զորախումբը, որն անձնուրաց կերպով կատարում է իր պարտքը»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին
- Արցախից Հայաստան է տեղափոխվել Ադրբեջանի հարձակման հետևանքով և պայթյունից տուժած 237 մարդ
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով ժամը 22։00-ի դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան