Նոր Եդեսիայում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված Վահե Վարդանյանի երազանքի պուրակը
Վահեի՝ հայրենի գյուղում պուրակ կառուցելու երազանքն անկատար չմնաց, այն իրագործվեց ընտանիքի ու համագյուղացիների ջանքերով։
Այսօր Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված Վահե Վարդանյանի և արցախյան առաջին պատերազմում նահատակված Մանվել Դոլուխանյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-պուրակը։
«Վահես շատ հայրենասեր տղա էր, երազանքն էր հայրենի գյուղում կառուցել նման պուրակ, որեղ իր ձեռքով ծառ կտնկեր, ծաղիկ կաճեցներ։ Բայց հասցրեց միայն գծագրել պուրակի հատակագիծը»,-Panorama.am-ին ասաց Վահեի զարմուհին Տաթևը։
Սերժանտ Վահե Էդիկի Վարդանյանը ծնվել է 2000 թվականին՝ Աշտարակի Նոր Եդեսիա գյուղում, արմատներով Ջավախքից էր, ուներ ամուր կամք ու համառ բնավորություն։ Սովորում էր Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի դիզայն ֆակուլտետում։
Ուսումը կիսատ թողնելով՝ 2019 թվականին ծառայության է անցել Ջրականում։ 44-օրյա պատերազմում աչքի է ընկել խիզախությամբ՝ մինչև վերջ չլքելով մարտական հենակետը։
Վահե Վարդանյանը զոհվել է պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին Ջրականում թշնամու դիվերսիոն գրոհը կասեցնելիս։
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Թումանյանի կյանքի ու կռվի վերջին երգը խրամատում
- Ընկերս զոհվեց․․․հերոսի վերջն անմահությունն է, սգալ չկա․․․
- Անմահ հերոսներին, ովքեր զոհեցին իրենց կյանքը, որպեսզի նոր կյանքեր ծնվեն և հավերժի Հայրենիքը
- Նշվել է Վաչագան Մանուկյանի ծննդյան տարեդարձը և տեղի է ունեցել Խաչիկ Մանուկյանի «Անմահականս» գրքի շնորհանդեսը
- Հետմահու պարգևատրվել է 44-օրյա պատերազմում անմահացած փոխգնդապետ Կարեն Հակոբյանը
- 44-օրյա պատերազմում անմահացած հերոսները. Ցուցահանդես՝ Նկարիչների միությունում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին