ՌԴ-ն չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին. Հայտարարել են Մոսկվայից
«ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու հետևանքները Ռուբեն Վարդանյանի անձնական ընտրության արդյուն ենք։ Սա կարող է լավ օրինակ դառնալ բոլոր նրանց համար, ովքեր կասկածում են Ռուսական անձնագրի անգին լինելուն»,-նման հայտարարություն է արել Դաշնության խորհրդի սահմանադրական կոմիտեի անդամ Ալեքսանդր Բաշկինը «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ այսօր Արցախը լքելիս Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակիցների կողմից ձերբակալվել ու գերեվարվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարեգործ Ռուբեն Վարդանյանը։ Անցյալ տարեվերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել էր Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը։
«Քաղաքացիությունից հրաժարվելը կամավոր ընտրություն էր, հետևաբար այս քայլի բոլոր իրավական հետևանքները նրա ընտրության արդյունք են, կարծում եմ, որ քաղաքացիությունից կամավոր հրաժարվելը իրավական հետևանքներ կունենա, քանի որ նա այժմ չի կարող ստանալ և չի ստանա օգնություն Ռուսաստանից։ Ինչ-որ մեկին ծննդյան պահից նման բախտ է տրվում, ճակատագրի նվերը։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, թե ինչպես պետք է գնահատել այն, ինչ տալիս է ճակատագիրը, ծնունդը և ծնողները»,- ասել է Բաշկինը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Բաքու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Ադրբեջանը գերեվարած Ռուբեն Վարդանյանից լուսանկար է հրապարակել
- Ադրբեջանցիները գերեվարել են Ռուբեն Վարդանյանին՝ հաստատում է նրա կինը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան