Սամվել Բաբայան. Ձեռքով բարևել եմ ադրբեջանցի ոստիկաններին, նստել մեքենան ու անցել
«Երբ 7-8 ամիս առաջ մտնում էի Արցախ, այն փակ էր արդեն, Հայաստանի քաղաքական դաշտը խոսում էր, ո՞նց եմ մտել Արցախ։ Ես էլ ասեցի, Արցախն ինձ համար այնպես է, երբ ուզել մտել եմ, երբ ուզեմ՝ դուրս եմ գալու»,-Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Նա նշել է, որ Արցախից դուրս է եկել բոլոր քաղաքացիների նման։
«Մեքենայով իջել եմ, բարևել ադրբեջանցի ոստիկաններին, քայլելով անցել եմ 15 մետր, նորից մի ոստիկան էր կանգնած, բարևել եմ, սքաներով մեքենան անցել է, նստել եմ ու անցել։ Ինչի՞ եմ վստահ գնացել, ես իմ վրա վստահ եմ եղել, եկեք չասեմ՝ ինչի՞, ո՞նց։ Էն մարդիկ, որ ասել են՝ իրենք հերոս են, հիմա մտել են կառավատների տակ, սպասում են, ո՞ւմ են սպասում։ Բոլոր քաղաքական ուժերն ունեն հնարավորություն, դիմեն ադրբեջանական կողմին, այդ նկարները հրապարակեն»,-ասել է նա։
Բաբայանի կարծիքով, ադրբեջանցի ոստիկանները եղել են 30-35 տարեկան, որոնք իրեն չեն էլ կարող ճանաչել։
«Ոչ մեկի անձնագիր չեն նայում։ Իջնում ես, բացում են խցիկը, նայում են, սքաներով մեքենան անցնում է, նստում ես։ Հիմա բոլորը մտահոգ են՝ ես ոնց անցա։ Հիմա ասում են՝ ասել եմ, վերջին մարդն եմ լինելու, որ դուրս եմ գալու։ Ես վերջին մարդն էի լինելու, երբ ես ղեկավարեի։ Երբ դուք անասունների պես անում եք էն, ինչ անում եք, երկիրը հանձնում եք, էդ մարդիկ պիտի պատասխան տան։ Ինչ վերաբերում է իմ դուրս գալուն, դիմակավորված չեմ, եղել եմ սպորտային հագուստով։ Ոչ մի պայմանավորվածություն չի եղել ադրբեջանցիների հետ։ Տեսաժապավենը որ նայեք, կտեսնեք, որ չեն ճանաչել ինձ»,-ասել է Բաբայանը։
Ի դեպ, ՊԲ նախկին հրամանատարը, արցախցի պաշտոնյաներին, զինվորականներին դիմելով, նշել է՝ տարբեր ձևեր, մեխանիզմներ կան Արցախից դուրս գալու, «եթե ցանկություն ունեն, կարամ հուշեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի ոստիկանների շոուն՝ Հաջիևի մատուցմամբ
- Դեռ ողջ եմ. Վագիֆ Խաչատրյանի նամակը՝ Բաքվից
- Օգնեք մեզ հորս վերադարձնել Բաքվից. Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Փարիզի քաղաքապետին
- Ադրբեջանցիների կողմից Լաչինի ապօրինի անցակետում առևանգված երեք երիտասարդի վերաբերյալ Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
- ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
- Ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հաշվի առնելով Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը. Արցախի ԱԳՆ
- Վագիֆ Խաչատրյանը շուտով կներկայանա Ադրբեջանի դատարան
- Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին