Տաթևիկ Վիրաբյանի կալանքի որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Տաթևիկ Վիրաբյանի կալանքի որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան։ Բողոքում մեր գրասենյակի փաստաբան Ռուդիկ Դոլունցը մի հիանալի վերլուծություն է կատարել, առաջարկում եմ կարդալ․
Դատարանն իր որոշմամբ նշել է՝ Տաթևիկ Վիրաբյանը ենթադրյալ հանցանքը կատարել է «երկրում ստեղծված՝ հետպատերազմյան խնդիրներով ողողված իրավիճակում, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական ծանր իրադրության ու անդառնալի կորուստների և դրանցով պայմանավորված՝ հասարակության և պետության օրինական շահերին ու պետական անվտանգության և հասարակական կարգին անմիջականորեն սպառնացող վտանգի պայմաններում»։
Ի պատասխան սույն գնահատականի՝ Ռուդիկ Դոլունցը բողոքում նշել է՝
«Նախ նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը դե յուրե վերջին տասնամյակում որևէ պետության հետ պատերազմի մեջ չի եղել։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը դե ֆակտո գտնվել է պատերազմի մեջ, ապա հարկ ենք համարում նշել, որ նշված ժամանակահատվածից անցել է երեք տարի և այդ երեք տարիների ընթացքում ըստ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնատար անձանց, այդ թվում նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը զարգանում է շատ լավ և զարթոնք է ապրում։ Ինչ վերաբերում է վերջին օրերին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողություններին, ապա պետք է նշել որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմիցս, այդ թվում երկու օր առաջ տարածել է պաշտոնական հայտարարություն այն մասին, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան: Ինչպես նաև վերջին շրջանում ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որ ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ն սոսկ հետևում է զարգացումներին։
Վերոգրյալ վերլուծությունից ստացվում է, որ ՀՀ պաշտոնատար անձանց կողմից բոլոր պնդումները, որ հաղթահարվել են հետպատերազմյան (դե ֆակտո) բոլոր խնդիրները՝ Առաջին ատյանի դատարանի կողմից հերքվել է վիճարկվող որոշմամբ»»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին