ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել բռնի տեղահանված 42 500 անձ
Սեպտեմբերի 27-ին ժամը 08:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 42 500 անձ։ Ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանի փոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրանցից 22 800-ը արդեն հաշվառվել է։ Նա հայտնեց, որ շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից, սա Հայաստան մուտք գործած արցախահայերի 10 տոկոսն է։
Բռնի տեղահանված քաղաքացիների բաշխվածությունը՝ ըստ մարզերի․
• Սյունիք - 1465
• Վայոց ձոր - 810
• Գեղարքունիք - 976
• Տավուշ - 298
• Արմավիր - 200
• Արագածոտն - 30
• Շիրակ - 203
• Կոտայք - 20
«Մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց բնակության և կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա չի նշանակում, որ պետությունը հրաժարվում է հետագա հոգածությունից»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Աշխատանք և անվճար կացարան. ինչ են առաջարկում տեղահանված արցախցիներին․ Մաս 2
- ՄԻՊ. Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են
- ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ
- ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ
- Աշխատանք և անվճար կացարան. ինչ են առաջարկում տեղահանված արցախցիներին
- ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան