Ադրբեջանցի զինծառայողները կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ
Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը X-ի (նախկին Թվիթեր) միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողերը կրակում Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ:
«Նման հարձակումներն ուղղակիորեն խախտում են հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշումը, դրանք պետք է հետաքննվեն ու կատարողները պատասխանատվության ենթարկվեն»,– նշված է գրառման մեջ։
Մարտակերտ – Շահումյան շրջանների նշանավոր վանքային համալիրներից է Չարեքտարի վանքը, որը գտնվում է Տրտու գետի աջ ափին, բարձունքի վրա: Նրա Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1260 թվին: Վանքը գտնվում է ավերակ վիճակում: Շրջապատում կան պատմական նշանակության արձանագրություններով խաչքարեր, տապանաքարեր:
Հարակից հրապարակումներ`
- Թալիշի շրջակայքում գտնվող Մելիք Բեգլարյանների ամրոց-ապարանքը՝ ավերման եզրին. monumentwatch.org
- «Տուղ» պետական արգելոց ստեղծելու Ալիևի հրամանը ազդարարում է հայկական մշակութային ժառանգության այլափոխումների և ավերումների նոր շրջանը. monumentwatch.org
- Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում. monumentwatch.org
- Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը. monumentwatch.org
- Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է. monumentwatch.org
- Ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են Հադրութի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքը. monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին