«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը վախենում է փողոց դուրս գալ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թեպետ ՔՊ-ական պատգամավորները խրոխտ գրառումներով ու հայտարարություններով են հանդես գալիս՝ Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, և կատարվածը բարդում Ռուսաստանի և 5-րդ շարասյան վրա, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ, սեպտեմբերի 19-ից սկսած, նրանց մեծ մասը վախենում է փողոց դուրս գալ:
Անգամ իրենց սիրած ռեստորաններ, ժամանցի գողտրիկ վայրեր այցելելու համարձակություն չունեն։ Նրանք փակ սենյակներում նստած՝ էկրանի մոտ հետևում են, թե դեպքերն ինչպես են զարգանում։ Երբ համոզվեն, որ արդեն անվտանգ է, դուրս կգան բներից ու բունկերներից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում