«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում խառնաշփոթ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգում խառնաշփոթ է։ Սեպտեմբերի 19-ից մայրաքաղաք Երևանում բողոքի ակցիաները իրարանցում են ստեղծել իրավապահ համակարգում։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները այնքան են տարված եղել բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված, կալանավորված անձանց գործերով, որ մոռացել են ընթացիկ քրեական գործերը, վերջին րոպեներին են մտել դատարաններ այլ գործերով անազատության մեջ գտնվող անձանց կալանքը երկարացնելու հարցով։
Ավելին՝ որոշ դատարաններում անգամ դատական նիստերը չեն կայացել, քանի որ կալանավորներին չեն տարել դատարան՝ պատճառաբանելով, թե ուղեկցող ոստիկաններ չկան, քանի որ ոստիկանները տարված են եղել քաղաքացիներին բերման ենթարկելով, ժամանակ չի եղել կալանավորներով զբաղվելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան