Իշխանություններն ի վիճակի չեն կանխել արդեն Հայաստանին ուղղվող Ադրբեջանի նոր ճնշումներն ու պարտադրվող պահանջները. Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանը պատերազմի միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության խնդիր լուծեց, անցել է էթնիկ զտումներին, բայց ՀՀ իշխանության հիմնական քննարկումները դրսի կառույցների և հիմնական խաղացողների հետ հիմնականում հումանիտար բնույթի խնդիրներն են:
Հասկանալի է, որ այս իշխանության համար գերխնդիրն Արցախի հանձնումն էր` ինչ գնով էլ լիներ, սակայն հարցն այն է, որ նույնիսկ հիմա ի վիճակի չեն այս պայմաններում կանխել արդեն Հայաստանին ուղղվող Ադրբեջանի նոր ճնշումներն ու պարտադրվող պահանջները:
Եթե սրանք են անտարբեր մարդկային ճակատագրերի և ՀՀ տարածքային ամբողջականության համար, բնական է, որ ուրիշները մեր փոխարեն ոչ մեր անվտանգության, ոչ էլ պետականության հարցով չեն զբաղվելու»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի դեմ օպերացիան ավարտելուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան կենտրոնանալու են Հայաստանի դեմ նոր ագրեսիայի նախապատրաստմանը. Աբրահամյան
- Եթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է․ Տիգրան Աբրահամյան
- Որքան տեղյակ եմ՝ բանակցությունները մի քանի հարթությունում են տեղի ունենալու և ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին ու նրա կողմնակիցներին. Դուք մեկ անելիք ունեք` թողնել ու հեռանալ
- Արցախի քաղաքական և անվտանգային պարտավորություններից հրաժարվելը կանաչ լուս է եղել Ադրբեջանի համար. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Չի բացառվում, որ Ադրբեջանն այլ ագրեսիվ քայլերի կգնա
- Այն, որ առաջիկա օրերին իրադրությունը սրության նոր դրսևորումներ կարող է ստանալ, որևէ մեկը չի կարող բացառել. Աբրահամյան
- Այս իշխանության համար թշնամին սեփական ժողովուրդն է, ում նկատմամբ պատրաստ են վերջին ստորության. Աբրահամյան