Դաշտը հանձնեք մաքուր կենսագրություն ունեցող, խելացի երիտասարդներին, մի օգտագործեք նրանց ներուժը պիղծ նպատակներով. Զոհված Ալեն Մարգարյանի մայր
«2020 թվականի սեպտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության ամենաարյունալի էջերից է։ Չարաբաստիկ մի ամսաթիվ, որ գլխիվայր շուռ տվեց հայ ժողովրդի կյանքը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ տիկին Նազելին։
Նա վստահ է՝ յուրաքանչյուր ադեկվատ քաղաքացի, ով խղճի գեթ մի կաթիլ ունի իր մեջ, չի կարող անտարբեր մնալ այս ցավի, տառապանքի, ողբի, նկատմամբ, որ 3 տարի շարունակ իրենց ընտանիքների մշտական ուղեկիցն է դարձել, գիտակցության ու ենթագիտակցության մեջ է։
«Չեմ ուզում առանձնացնել Արցախ կամ Հայաստան։ Որպես կին, մայր, քաղաքացի, ինձ համար ամենաառաջնայինը մարդ արժեքն է, և այսօր կանգնած ենք ազգային գոյապահպանման խնդրի առջև։ Ցավոք։
Դրանում մեղավոր են հավասարաչափ բոլորը՝ հներն ու նորերը, միասին, ձեռք ձեռքի տված, ամենաստորին օղակում գտնվող պաշտոնյայից մինչև ամենավերին օղակում կանգնած։
Հավասարաչափ հանցագործ են բոլոր նրանք, ովքեր տարիների ընթացքում հնարավորություն ունեին Արցախի հարցին իրավական կարգավիճակ տալ, սակայն հանցավոր անտարբերությամբ, անփութությամբ, մեծամտությամբ այդ հարցը մղեցին չգիտեմ որերորդ պլան։
Հավասարաչափ հանցագործ են այն նորերը, որոնք գալով իշխանության՝ խոստումներ տալով, դարձյալ հարցին լուծում չտվեցին ու դեռ ավելին՝ մեր զավակներին, ովքեր դեռ պետք է լավ գործ անեին այս պետության համար, դատապարտեցին մահվան»,- ասաց տիկին Նազելին:
Նա ասաց, որ իր որդին առանց մի վայրկյան մտածելու՝ գնաց կյանքը տալու այս ազգի, պետության, ժողովրդի համար։
«Ես չեմ առանձնանում Արցախ, Հայաստան։ Խնդիրը հայ ազգինն է, ընդհանրապես։ Գիտակցեք սա և հնարավոր ամեն բան արեք որպեսզի մաքուր ու նոր էջից սկսվի, դաշտը տվեք, մաքրեք ապրիկար, պղծված մարդկանցից, դաշտը հանձեք մաքուր կենսագրություն ունեցող, գիտությունը, կրթությունը, արվեստը արևժորող մեր խելացի երիտասարդներին, մի օգտագործեք նրանց ներուժը պիղծ նպատակներով։
Թույլ տվեք կայանան, կրթվեն ու կերտեն հայ ազգի ապագան, որ հզոր պետություն կառուցենք, կարողանանք պարզ ճակատով նայենք աշխարհին, մրցունակ լինենք աշխարհի բոլոր համալսարաններում»,- ասաց տիկին Նազելին։
Հարակից հրապարակումներ`
- 123 մլն դրամ Կարեն Վարդանյանից` 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված բազմազավակ ընտանիքներին
- Առաջին անգամ կհնչի Կարեն Անանյանի ստեղծագործությունը՝ գրված 44-օրյա պատերազմի ցավալի տպավորությունների ազդեցության տակ
- ՔԿ. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպաները պայմաններ են ստեղծել, որպեսզի ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց
- 44-օրյա պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը. Փաշինյան
- Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի քույրը՝ Նարեն
- «Ոսկե սերմեր» 10-րդ կրթամրցանակը նվիրված է 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Յակովլևի հիշատակին
- Կալանավորվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հիվանդության սիմուլյացիա դրսևորելու համար մեղադրվող բարձրաստիճան սպա
- 44-օրյա պատերազմի մասնակից Արամ Թերզյանը սիրելիին ամուսնության առաջարկ է արել Զինվորի տանը
- Երկիրն իմանալու է այն մարդկանց անունները, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ պետբյուջեից կանխիկացումներ են արել. Մամիջանյան
- «Եկա, տեսա, չպարտվեցի».44-օրյայի ժամանակ զոհված Կարեն Պողոսյանը դարձավ 45 տարեկան
- 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ կապված նյութեր կուղարկեմ դատախազություն. Անդրանիկ Քոչարյան
- Փորձաքննության արդյունքներն անառարկելի վկայությունն են այն բանի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ
- 44-օրյա պատերազմի ժամանակ հայտնաբերված հրթիռը սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք է․ ԱՀ Դատախազություն
- Արցախյան 44-օրյա պատերազմի իրական դեպքերի վրա հիմնված ֆիլմերի պրեմիերա
- Աշոտյան. Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի կարևոր հանցագործներից մեկն է