Այնքան ձգվեց քննությունը, որ դատախազը գործը հանձնեց դատարան. Աշոտյանի պաշտպան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու դեմ բողոքի քննությունն ավարտվեց, վաղը ժամը 11։00-ին նշանակվել է որոշման հրապարակում։ Դատական նիստից հետո լրագրողներին ասաց Ա.Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Տեղի ունեցավ մի բան, որը որ ֆորմալ առումով գրեթե բացառում է, որ Արմենին ազատ կարձակեն: Այս ընթացքում դատախազը հասցրել է գործը հանձնել դատարան: Եթե գործը հանձնվում է դատարան, արդեն այս պայմաններում, ըստ վճռաբեկ դատարանի նախադեպի, դատարանն էլ իրավունք չունի որոշում կայացնելու՝ թողել, թե ոչ՝ թողնելով դա առաջին ատյանին։
Այնքան ձգվեց քննությունը, որ դատախազը հասցրեց գործը հանձնել դատարան, ճիշտ է՝ որոշումը չի բերվել, որ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել, բայց դժվար բան չկա, արագ կապահովեն որոշումը։
Արմենը քաղաքական բանտարկյալ է և բանտարկված է Նիկոլի ցուցումով, և այս ամենն արվում է, որպեսզի Արմեն Աշոտյանը բանտում մնա»։
Հարակից հրապարակումներ`
- Անազատության մեջ էլ Արմեն Աշոտյանը շարունակում է իր պայքարը ազգակործան պատուհասների դեմ․ Դավիթ Հարությունյան
- Կար-չկար մի Աստված. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից
- Աշոտյանի պաշտպան. Դատավորը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով
- Մամիջանյան ԵԺԿ-ն քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման թեման և պահանջել ազատ արձակել Աշոտյանին
- Մամիջանյանը ԵԺԿ քաղաքական ասամբլեայում Արցախի հարցով քննարկմանը ներկայացրել է Աշոտյանի ուղերձը
- Աշոտյանի պաշտպան. Պարոն Մարաբյանը ունի եզակի շանս հերքելու իմ պնդումը
- Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին միջնորդությունը
- Աթանեսյան. ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին
- Արմեն Աշոտյանի գործով հետախուզում է հայտարարվել բժշկական համալսարանի նախկին պրոռեկտոր Կարեն Հարությունյանին
- Պայքարը շարունակվում է, դեռ կհանդիպենք․ Արմեն Աշոտյան
- Տիգրան Աբրահամյան. Արմեն Աշոտյանին նույնիսկ պատգամավորական այցերն են արգելված
- Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս
- Դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան