Հասարակություն 14:25 27/09/2023 Հայաստան

Գոռ Թումանյանի կյանքի ու կռվի վերջին երգը խրամատում

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Լուսանկարից ժպտացող տղան Գոռ Թումանյանն է, Կոնսերվատորիայում գերազանցությամբ սովորող Գոռը, որը երազում էր երգել միջազգային բեմերում, բայց չհասցրեց․․․։

44-օրյա պատերազմում անմահացած հերոսների կողքին գրվեց ևս մեկ անուն՝ Գոռ Թումանյան։ Բոլոր մրցույթներից հաղթանակով վերադարձած Գոռի վերջին ելույթը խրամատում էր, որտեղ երգեց իր կյանքի ու կռվի վերջին երգը, իսկ հանդիսատեսը նրա հայրն ու զինակից ընկերներն էին։ 

Գոռ Թումանյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 28-ին Աշտարակում։ Ընդամենը 17 տարեկանում ստացել էր Աշտարակի պատվավոր քաղաքացու կոչում: 2017 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժին։ Ուսումը կիսատ է թողել, 2019 թվականի հունվարի 29-ին զորակոչվել է հայկական բանակ։ Իսկ մինչ զորակոչվելն արդեն հանրապետական ու միջազգային տասնյակ մրցույթներում մեծ հաջողությունների էր հասել։

Ծնողները պատմում են, հիշում Գոռի հետ կապված ամեն մի մանրուք, փորձում են ոչինչ բաց չթողնել, ժպտում են, հուզվում ու նորից խոսում չարաճճի Գոռի, նրա խենթությունների, ուժի ու անսահման բարության մասին։ Պատմությունները շատ են, որոնց մեջ այնքա՜ն կարոտ կա։

«Առողջ, ճարպիկ երեխա էր, հետաքրքրասեր էր, անընդհատ շարժման մեջ էր, մեկ տեսնում էիր ծառ էր բարձրանում, մեկ աթոռ էր սարքում, միշտ ինչ-որ բան անում էր, մեր տան շինարարների գործիքները վերցնում էր ու ինքն էր գործ անում»,- ժպտալով պատմում է Գոռի հայրը՝ Սեյրան Թումանյանը։

Երբ ծնողները որոշում են նրան երաժշտական դպրոց տանել, ասում է, որ ինքն ուզում է բռնցքամարտի գնալ, բայց հայրը համոզում է, որ դաշնամուր նվագել սովորի։ Ու այդպես սկսվում է Գոռի երաժշտական ուղին։ Նրան տանում են դաշնամուրի, սակայն բնավորությամբ ըմբոստ Գոռն ուսուցչուհու հետ «լեզու» չի գտնում։ Կրթությունը շարունակում է Ուջանի երաժշտական դպրոցում, որտեղ նրա մորաքույրը դաշնամուր էր դասավանդում և նա դիմանում է Գոռի խենթություններին։ Մայրն էլ վոկալ էր դասավանդում և նկատում է, որ տղան հրաշալի ձայն ունի, փայլուն լսողություն։

Որպես երկրորդ մասնագիտություն ընտրում է վոկալը, սակայն կարճ ժամանակ անց այն դառնում է նրա առաջին մասնագիտությունը։ «Մեզ համար էլ էր նորություն, չգիտեինք, որ այդքան լավ է երգում», - ասում է հայրը։

Ծնողները սկսում են պատմել Գոռի կարճ, բայց մրցույթներով ու հաղթանակներով լի կյանքի մասին․ «Որտեղ գնաց՝ հաղթեց։ Սիրում էր բեմը, հանդիսատեսն էլ սիրում էր Գոռին։ Իսկ նրան ճանաչողները զարմանում էին, որ այդքան չարաճճի, անվախ, հաճախ ծեծկռտուքների կենտրոնում հայտնող տղան նման հրաշալի ձայն ունի։ Բարձրանում էր բեմ, բոլորին գրավում իր անզուգական ձայնով, իսկ երբ բեմից հեռանում էր, նրա  շունչը երկար մնում էր դահլիճում։ Ամեն ինչով Գոռը յուրահատուկ էր»։

Մայրը դեռ փոքրուց բազմաթիվ երգեր էր սովորեցնում տղային։ Մարինե Թումանյանը պատմում է, թե ինչպես սկսեց Գոռը երգել։

«Դպրոցում միջոցառումներից մեկի ժամանակ ինձ ասացին, որ Գոռին մի երգ սովորեցնեմ։ Այդ ընթացքում դեռ երաժշտական դպրոց չէր գնում։ Մտածում էի՝ կկարողանա՞ երգել, ախր շատ շարժուն էր, ավելի շատ սպորտային երեխա էր, բայց Գոռս պատվով կատարեց իր առաջադրանքը։ Այդպես բացահայտեցի իմ տղայի ձայնը։ Իհարկե, այդ ժամանակ մտքսովս անգամ չէր անցնում, որ նա օպերային երգիչ կդառա։ Իրականում բնագիտական առարկաների  նկատմամբ մեծ սեր ուներ, հետո արդեն ուզում էր հոր մասնագիտութունը՝ ատամնաբուժություն սովորել, բայց երաժշտական դպրոցում արդեն հասկացել էր, որ լավ ձայն ունի»,- ժպտալով ասում է նա։

Գոռը սիրում էր լինել կենտրոնում, և ամեն ինչ գերազանց էր անում։ «Մինչև վերջ էլ իր առջև դրված առաջադրանքը գերազանց կատարեց»,- ասում է մայրը։

Նրա առաջին լուրջ մրցանակը «Ոսկե ձայն» միջազգային մրցույթից էր, որտեղ գրավել էր առաջին տեղը։ Այդտեղից էլ սկսվում է նրա ճանապարհը։ Գոռին հրավիրում են մասնակցել բազմաթիվ մրցույթների, Իսպանիայի «La riqueza de voz» մրցույթում արժանանում է Ոսկե գավաթին, իսկ ամենատպավորիչը Թուրքիայում անցկացվող «Հարմոնիա» միջազգային երաժշտական VIII մրցույթ-փառատոնն էր, որտեղ արժանանում է «Գրան պրի» մրցանակի։

«Անկրկնելի ձայն ուներ Գոռս, շատ քչերին է տրված այդ որակի ձայն»,- հոգոց է հանում մայրն ու նորից մտքերով գնում որդու դպրոցական տարիներ։

«Տղայիս միշտ հայրենասիրական երգեր եմ սովորեցրել, ու այնքա՜ն սրտով էր երգում։ Միջոցառումներից մեկի ժամանակ երգել էր «Պատիվ ունեմ»-ը, լրագրողներից մեկը Գոռին հարցրել էր՝ «Երգում ես կյանքս կտամ հայրենիքիս, եթե այդ օրը գա, կյանքդ կտա՞ս հայրենիքին, Գոռս ասել է՝ «Այո, եթե այդ պահը գա, կտամ»։ Ու իր խոսքի տերն եղավ, կյանքը տվեց հայրենիքին»,- հուզվում է մայրը։

Նրանք ամեն օր լսում են Գոռի երգերը, նայում տարբեր միջոցառումների ժամանակ արված տեսանյութերը ու ամեն օր, կարծես թե, նոր բան բացահայտում։

Մեծ նպատակներ ուներ, զգում էր իր ուժը, շատ էր սիրում բեմը։ Ծնողներն ասում են, որ եթե երկար ժամանակ համերգներ չէր լինում, կարծես թե, տեղը չէր գտնում, իսկ ամեն մի հրավերը սիրով էր ընդունում ու մեծ ոգևորությամբ պատրաստվում՝ սկսած հագուստից ամեն ինչ պետք է իդեալական լիներ։

«Գեղեցիկ արտաքին ուներ, երբ կանգնում էր բեմում, երգելուց հետո նրա նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի էր մեծանում, իսկ ինքը դրանից շոյվում էր։ Վստահ եմ, որ նա մեծ բարձունքների կհասներ, համաշխարհային ճանաչում կունենար, կփայլեր ոչ միայն Հայաստանի, այլև հանրաճանաչ օպերային թատրոններում»,- նշում է տիկին Մարինեն։ 

Գոռի նպատակն էր ավարտել կոնսերվատորիան, գնալ Իտալիա և երգել «Լա Սկալա» օպերային թատրոնում, բայց պատերազմը ընդհատեց ամեն ինչ։ Ի դեպ հենց բանակում էլ հրավեր է ստանում «Լա Սկալա»-ից, բայց որոշում է ծառայությունն ավարտելուց հետո միայն գնալ Իտալիա․․․։

Բանակում ևս իրեն լավ է դրսևորում։ «Գոռս դարձավ զորամասի լավագույն զինվորներից մեկը»,- ասում է հայրը։

Մնացել էր 4 ամիս զորացրվելուն, երբ սկսվեց պատերազմը։ Հայրը հենց նույն օրը մեկնում է որդու մոտ՝ ռազմաճակատ։ 1,5 տարի հայր ու որդի իրար չէին տեսել, համավարակի պատճառով չէին կարողանում գնալ նրան տեսակցության։ 

«Գիտեք ինչն է ցավալի, որ համավարակի պատճառով մենք մեր տղային գրեթե մեկ տարի չտեսանք։ Ես չտեսա իմ Գոռին, դա ինձ շատ է դառնացնում»,- արցունքն աչքերին ասում է Գոռի մայրը, իսկ հայրը շարունակում է պատմել, պատերազմի դաշտում իր որդու և ժամկետային զինծառայողների հերոսությունների մասին։ 

Սեյրանն այդ ժամանակ է միայն իմացել, որ տղան սերժանտ է, նույնիսկ ծնողներին այդ մասին չի ասել, չէր սիրում գլուխ գովել։ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին հայր ու որդի հանդիպում են ու սկսում են կռվել թշնամու դեմ։ 20 օր կռվել են Մարտունիում, հետո նրանց տարել են Ֆիզուլի, ութ օր էլ այստեղ են պայքարել թշնամու դեմ, որը կրակում էր բոլոր զինատեսակներով, ամենածանր զենքերով։

«Գոռն այնքան հանգիստ էր կռվում ու ոչ միայն ինքը։ 18 տարեկան տղաներն առանց խուճապի, հանգիստ մարտնչում էին թշնամու դեմ, մեկ մետր անգամ հետ չեն գնացել։ Խրամատ էինք փորել, որն անվտանգ չէր, բայց այլ տարբերակ չունեինք։ Քնում էին հենց այդ խրամատում՝ հերթափոխով։ Երբ ես էի քնում, արթնանալուց հետո տեսնում էի, որ Գոռս պառկած է իմ վրա, որ ինձ պաշտպանի, երբ ինքն էր քնում, ես էի նույն կերպ վարվում։ 28 օր կողք-կողք կռվում էինք»,- ասում է հայրն ու հիշում, որ նույնիսկ այդ ժամանակ հազարավոր հրթիռների տակ խոսում էին իրենց ծրագրերի, նպատակների մասին, ամեն հրթիռակոծությունից հետո ասում էին, որ տարիներ հետո Գոռի երեխաներին կպատմեն, թե ինչպես են հայր ու որդի կռվել թուրքերի դեմ։ 

Նրանց վերջին կռիվը հոկտեմբերի 23-ին էր։ Սեյրանի սիրտը ցավից կծկվում է, կոկորդը՝ սեղմվում, երբ հիշում է այս չարաբաստիկ օրը։

Այն սովորականից մի քիչ տարբեր էր, համեմատաբար խաղաղ, բայց անսպասելի սկսվում է հրթիռակոծությունը։

«Արկերը պայթում էին մեր կողքին, մի քիչ հանդարտվելուց հետո Գոռին ասացի՝ «Տեսար՝ էսօր ինչից պրծանք», ինչ գիտեի, թե այդ օրն ինձ ինչ է սպասվում։ Մեզանից մի 20 մետր այն կողմ «Կոռնետով» կասեցրեցին թշնամու առաջխաղացումը, սակայն նրանց ուշադրության կենտրոնում հայտնվեց մեր դիրքը։ Երկու անգամ փորձեցին գրավել  դիրքը, բայց բազմաթիվ զոհերից հետո հետ քաշվեցին։ Երբ կրակը դադարեց, Գոռիս ասացի՝ սուրճ պատրաստիր միասին խմենք։ Նստեցինք բոլորով՝ զինվոր ու կամավորական։ Ընդամենը մի քանի վայրկյանով գնացի մեկ ուրիշ կողմ ու ավելի ուժգին սկսեցին սմերչով խփել։ Երբ առաջին հարվածը եղավ, անմիջապես վազեցի դեպի Գոռը, երկրորդ անգամ հարվածեց ու Գոռս խփվեց ինձանից 40-50 մետր հեռու, իմ աչքի առաջ։ Ուզում էի վազել կրակի տարափի տակ, բայց ինձ ուժով փորձեցին պահել խրամատում, ես նորից փորձեցի վազել, էլի հարվածեցին ու 4 զինվոր ևս զոհվեցին։ Այդ օրը 8 վիրավոր, 5 զոհ ունեցանք»,- կոկորդը սեղմվելով պատմում է հայրը։

Ու Արցախից վերադառնում է՝ հետը բերելով որդու և մյուս զոհված զինվորների մարմինները։

Սեյրանն արցունքները թաքցնելու համար անսպասելի ոտքի է կանգնում ու մոտենում որդու հիշատակի անկյունին, ցույց է տալիս Գոռի մեդալները, պատվոգրերն ու նկարները։ Դրանց կողքին դրված է երկու փամփուշտ, որը բերել է կռվի դաշտից։ «Այս փամփուշտները ես ու Գոռս պահել էինք թշնամու ձեռքը կենդանի չընկնելու համար»,- նշում է նա։ 

Այսօր նրանց ընտանիքի գերնպատակը Գոռի ամենամեծ երազանքը կյանքի կոչելն է։ Պատերազմի ժամանակ հորն ասել է, որ իր ցանկությունն է հայրենի Աշտարակում կրթահամալիր բացել․ այսօր այդ դպրոցն արդեն կառուցվում է։ Թումանյաններն իրենց բոլոր միջոցներն ուղղել են իրենց զավակի երազանքի դպրոցը կառուցելու համար։ Շինարարությունն ընթանում է, իսկ հաջորդ տարի արդեն Աշտարակում կբացվի Գոռ Թումանյանի անվան երաժշտական կրթահամալիրը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}