Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսում բացառվելու են բոլոր ժամանցային միջոցառումները
Krisp-ի հիմնադիր Արտավազդ Մինասյանը գրում է.
« Հայտարարում ենք, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գիտակցում է ստեղծված ծանր իրավիճակը։
Այս օրերին մարդկային, մտավոր և ֆինանսական միջոցներ ենք ուղղում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու համար։
Մենք գիտակցում ենք, որ անկախ իրավիճակի բարդությունից, տնտեսությունը պետք է գործի, որ կարողանանք հաղթահարել այս դժվարությունները։ Ուստի մեր թիմը շարունակում է նաև ռազմավարական ուղղությունների և տնտեսության հիմքերն ամուր պահող միջոցառումները։
Այսպիսով՝ այս տարի Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսում բացառվելու են բոլոր ժամանցային միջոցառումները, այդ թվում՝ Afterparty-ն և գալա ընթրիքը։
Դիջիթեքի բովանդակությունը լինելու է միայն ձեռնարկատիրական՝ միջազգային մամուլի միջոցով ևս մեր ներուժը ցույց տալու, աշխատատեղերի հնարավորությունները բացահայտելու համար։
Ակնկալում ենք ձեր աջակցությունը և ակտիվ մասնակցությունը՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ անկախ դժվարություններից տեխնոլոգիական ոլորտը շարունակում է գործել և վստահելի գործընկեր է»։