Թինա Կանդելակի. Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են
Հեռուստահաղորդավար, լրագրող, պրոդյուսեր, «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարմանը։
«Ընկերներ, իմ ընկերը՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից»,- գրել է նա։
Ավելի վաղ Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել էր.
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Բաքու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- «Հայաքվե»-ն պահանջում է ՀՀ իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ
- Ադրբեջանը գերեվարած Ռուբեն Վարդանյանից լուսանկար է հրապարակել
- Ադրբեջանցիները գերեվարել են Ռուբեն Վարդանյանին՝ հաստատում է նրա կինը