Թուրքիան հետաքրքրված է «3+3» ձևաչափով և պատրաստ է ընդունել հանդիպումը
Թուրքիան շահագրգռված է «3+3» տարածաշրջանային պլատֆորմի ակտիվացմամբ, բազմիցս պատրաստակամություն է հայտնել ընդունել նման ձևաչափով բարձր մակարդակի հանդիպումը: «Ռիա Նովոստի»-ին հայտնել է երկրի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
«3+3» հարթակը ենթադրում է համագործակցություն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև։ 2022 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստը՝ ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի ԱԳ փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։
Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին։
Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցների ընթացքում հետաքրքրություն են հայտնել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքի ակտիվացման հարցում։
«Լինելով այս նախագծի նախաձեռնողներից մեկը՝ մենք, իհարկե, հանդես ենք գալիս տարածաշրջանային համագործակցության օգտին։ Համագործակցության այս ձևաչափի հաջող օրինակը տեսնում ենք թյուրքալեզու երկրների օրինակով, երբ տարածաշրջանային երկրները, որոնք ունեն ընդհանուր արմատներ, միմյանց կապող տարրեր, համատեղ լուծում են խնդիրները, պլաններ կազմում, ավելացնում ապրանքաշրջանառությունը և այլն։
Այդ պատճառով մենք միայն կողմ ենք այդ ձեւաչափի ակտիվացմանը, քանիցս հայտարարել ենք բարձր մակարդակով նման հանդիպում ընդունելու պատրաստակամության մասին», - ընդգծել Է գործակալության զրուցակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան