Հայաստան է եկել օտարերկրացի բժիշկների առաքելություն. նրանք պատրաստ են օգնել նաև ԼՂ-ում տուժածներին
Հայաստան է եկել օտարերկրացի բժիշկների առաքելություն՝ Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ: Օտարերկրացի մասնագետները տեղի բժիշկների հետ փորձի փոխանակում են իրականացնում, անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցություն տրամադրում նաև կոնկրետ բուժառուների հետ կապված: Մասնագետները պատրաստ են ըստ անհրաժեշտության աջակցել նաև Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական վերջին ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիների բուժման հարցում:
«Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ:
ԱՄՆ-ից բժիշկների առաքելությունը՝ հյուպատոսության նախաձեռնությամբ, պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ, Հայաստան է գալիս ամեն տարի՝ 2015 թվականից սկսած: Այս տարի առաքելությունն այստեղ կլինեն մինչև հոկտեմբերի 7-ը:
«Մեզ համար հոգեկան մեծ գոհունակություն է ամեն տարի գալ և մեր քույրերին ու եղբայրներին օգտակար լինել: Հատկապես 2020 թվականի պատերազմից հետո շեշտակի կարևորվեց առաքելությունը, որ մենք անպայման թե օգտակար լինենք, թե աշխարհին ցույց տանք, որ սփյուռքն ու Հայաստանը միասին են՝ ավելի ամրապնդված»,-ասել է Աբգարյանը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին