«Հայաքվե»-ն պահանջում է ՀՀ իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ
«Հայաքվե» քաղաքցիական նախաձեռնութունը պահանջում է ՀՀ իշխանություններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու՝ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարեգործ Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։
«Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, Հայաքվեի աջակից Ռուբեն Վարդանյանին։
Խստորեն դատապարտում ենք թշնամի պետության այս հակաօրինական քայլը և պահանջում ՀՀ իշխանություններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ»,-նշում են «Հայաքվե»-ից։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը գերեվարած Ռուբեն Վարդանյանից լուսանկար է հրապարակել
- Ադրբեջանցիները գերեվարել են Ռուբեն Վարդանյանին՝ հաստատում է նրա կինը