ՊԵԿ-ը շրջանառության հարկ վճարողներին կպարտադրի ունենալ ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ
«2022 թ. արդյունքով ավելացված արժեքի հարկ վճարողների քանակը 27000 է եղել, որի 55%-ը՝ 15000 սուբյեկտի շրջանառությունը 24 մլն դրամից փոքր է:Նույն՝ շրջանառության հարկ ներկոյացնող 50000 սուբյեկտից 37000-ինը՝ մոտավորապես 74% նույնպես 24 մլն դրամից ցածր շրջանառություն ունի»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը:
Նա ներկայացրեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանել, որ պետք է պարտադիր ունենա ապրանքների ձռքբերման փաստաթուղթ: Վերջիններիս նախկինում թուլատրվում էր չունենալ նման փաստաթուղթ բայց որոշակի հարկային վճրումներ անել:
Տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը մտահոգվեց, որ այդ դեպքում փոքր տնտեսվարողները կկանգնեն դժվարությունների առաջ, քանի որ ձեռքբերման փաստաթուղթ չունենալու դեպքում նրանց նկատմամաբ սահմանվելու են տույժեր:
Կարեն Թամազյանը հայտնեց, որ տնտեսվարողների մոտ այդ պարտավորության կատարման ստուգում նախատեսված է միայն 24 մլն դրամից ավել շրջանառություն ունեցող տնտեսվարողների մոտ:
«Այսինքը, մենք ասում ենք, թե ինչն է իմաստը, որ նույն իրացման շրջանառությունն ունեցող, նույնքան աշխատողներ ունեցող, նույն բիզնես պայմաններում գտնվող, ավելացված արժեքի հարկ վճարողներին սահմանված է պատասխանատվություն, թե դու եթե ունենաս առանց փաստաթուղթ ձեռբերում, ապա այդ մասով պարտավոր ես կրել 20% եկամտային հարկ վճարելու պարտականություն, բայց բայց նույն պայմաններում շրջնառության հարկ վճարողը չի կրում այդ պարտավորությունները»,-բացատրեց ՊԵԿ նախագահի տեղակալը՝ նշելով որ փոփոխության նպատակը փաստաթղթավորման մակարդակը բարձրացնելն է:
Նրա խոսքով՝ եթե շրջանառության հարկ վճարողը իրավունք ունի իր ապրանքը ձեռք բերել առանց փաստաթուղթ և դրա համար որևէ պատսխանատվություն սահմանված չէ, ապա, դրանից բխում է նաև իրացման շրջանառության վերահայտարարգրումը:
«Շրջանառության հարկ վճարողը ձեռք է բերում առանց փաստաթուղթ և եկամտային հարկի պարտականությունը չունենալով, կամ մտավախությունը չունենալով, որ ցանկացած ժամանակ պետությունը հսկողության ժամանակ կարող է պարտավորություն առաջադրել, վաճառքները ձևակերպում է նույնպես առանց փաստաթղթի և կանգնում ենք խնդիրների առաջ, դրա համար գտնում ենք, որ այս մասով ավելացված արժեքի հարկ վճարողները և շրջանառության հարկ վճարողները ձեռքբերումների մասով լինեն նույն պայմաններում:
Նախագծով նախատեսվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվակնի հունվարի 1-ից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան