Ադրբեջանցիները գերեվարել են Ռուբեն Վարդանյանին՝ հաստատում է նրա կինը
Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում ադրբեջանցիները գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարեգործ Ռուբեն Վարդանյանին։
Տարածված տեղեկությունները հաստատել է Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։
Շրջափակման տասն ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ պայքարել հանուն գոյատևման։
Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և խնդրում ձեր աջակցությունը»,-ասված է Վերոնիկա Զոնաբենդի հայտարարության մեջ։
Ռուբեն Վարդանյանի թիմակից Մեսրոպ Առաքելյանը ևս քիչ առաջ հաստատեց ժամեր շարունակ շրջանառվող տեղեկությունները.
«Այսօր առավոտյան, ադրբեջանցիների կողմից առևանգվել է Ռուբեն Վարդանյանը, ով մեր հազարավոր հայրենակիցների հետ փորձում էր վերադառնալ Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան