Սամվել Բաբայանի հայտարարությունը հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական ադրբեջանական սև ցուցակներում են. Աբրահամյան
«Սամվել Բաբայանի հայտարարությունն այն մասին, որ առանց որևէ խնդրի, առանց անձնագրային ռեժիմի, առանց առանձնահատուկ վերաբերմունքի անցել է Հակարիի կամրջով, դրանով իսկ հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական ադրբեջանական սև ցուցակներում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով, պատահական չէ, որ այդ հայտարարությունից հետո այսօր արդեն բազմաթիվ տեղեկություններ կան, որ տարբեր մարդկանց մեքենաներն ավելի խիստ և մի քանի անգամ ստուգվում են, նկատելի է, որ որոշ կոնկրետ մեքենաների նկատմամբ ուշադրություն կա:
«Այսինքն կա որոշակի գործողություններ, որոնց մասին վտանգավոր եմ համարում շատ փակագծեր բացել, բաց այն, որ երեկվանից Ադրբեջանը որոշակի միջոցառումներ ձեռնարկում է, դա չի սահմանափակվում միայն Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածով»,- ասաց Աբրահամյանը։
Պատգամավորը նշեց, որ ցանկացած հայի ձերբակալությունն Ադրբեջանի կողմից ոչ միայն խիստ մտահոգիչ է, այլ բոլորին պետք է մղի շատ ավելի ակտիվ գործողությունների միջազգային կառույցների, տարբեր հիմնական դերակատարների հետ. «Եթե սա չկանխվի, եթե Ադրբեջանի վրա լրացուցիչ ճնշումներ չլինեն, սա բերելու է նաև այլ ձերբակալություններ»։
Տ.Աբրահամյանի խոսքով, Սամվել Բաբայանը բացառապես սպասարկում է նիկոլփաշինյանական քարոզչական և քաղաքական օրակարգը, նրա հայտարարությունները բացառապես այդ տրամաբանության ներքո է։
Նա նաև նշեց, որ շատ բան կա խոսելու, թե ինչ է իրականում Արցախում տեղի ունեցել, ինչու է Արայիկ Հարությունյանը հրաժարական տվել, ինչու էր Արցախում ստեղծվել մի իրավիճակ, որ որևէ մեկը չէր ուզում ստանձնել այդ ծանր պահին պատասխանատվությունը։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական անցակետում կալանավորելու մասին
- Թինա Կանդելակի. Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են
- Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Բաքու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- «Հայաքվե»-ն պահանջում է ՀՀ իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ
- Ադրբեջանը գերեվարած Ռուբեն Վարդանյանից լուսանկար է հրապարակել
- Ադրբեջանցիները գերեվարել են Ռուբեն Վարդանյանին՝ հաստատում է նրա կինը
- Սամվել Բաբայան. Ձեռքով բարևել եմ ադրբեջանցի ոստիկաններին, նստել մեքենան ու անցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան