Անհեթեթ է. Քաղաքացիները՝ հանրահավաքի հետաձգման մասին
Ազգային կոմիտեն երեկ տեղեկացրեց՝ հանարահավաք չի լինելու։
Հայտարարությունից հետո Panorama.am-ը Հանրապետության հրապարակում քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու նրանց կարծիքը։
Մի կին անհեթեթ որակեց այդ որոշումը։
«Մարդիկ ինքնաբուխ հավաքվում են, ժողովուրդ շատ կար։ Ինչ եկան, բեմը դրեցին, ժողովուրդն ահագին պակասեց։ Ծափ են տալիս, թատրո՞ն է, ի՞նչ է։ Իսկ սա պետք է վերանա (ի նկատի ունի՝ Փաշինյանին-խմբ.)»,-ասաց նա։
Արցախցի մի պապիկ էլ դեմ է հանրահավաքներին։ Նրա խոսքով, ազգը պետք է միասնական լինի, ապրի։
Մեկ ուրիշն էլ հետաձգելու իմաստը չի տեսնում, չգիտի էլ, թե ինչ արդյունքի կարող են բերել հանրահավաքները։
Մեկ ուրիշի խոսքով, սկզբից էլ պարզ էր, որ շարժումը մարելու է։
Հարցման մասնակիցներից մի կին լավատես է. կարծում է, որ շարժումն իր ուժերը կենտրոնացրել է արցախցի հայրենակիցներին օգնելու համար։
«Այդպես կուզեմ, որ լինի։ Հետագայում շարունակվի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան