Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ․ Անդրանիկ Թևանյան
Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները
Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ ոչ միայն Ալիևի հանցավոր քաղաքականության, այլ նաև Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համաձայնության արդյունք է:
Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ՝ դիմացը Թուրքիայից ակնկալելով սեփական իշխանության և անձի պաշտպանություն:
Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացման միտումնավոր քայլերից է Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը նիկոլական իշխանության կողմից:
Արևմուտք-Ռուսաստան սուր բախման պայմաններում ՌԴ նախագահի դեմ արվող քայլը կարող է հանգեցնել խիստ բացասական հետևանքների ու վերջնականապես փլուզել մեր անվտանգային համակարգը»:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի