Արցախցի աղջիկ. Ես մինչև վերջին պահը միայն Արցախում էի կառուցում
Արցախցի Նանար Պողոսյանը, որ Հայաստան է եկել, գրում է.
«Իմ ապրելու համար եթե ունեք ազատ կամ վարձավճարով տուն խնդրում եմ արձագանքել.
Ես երկար չեմ մտածել, որ ես էլ շատերի պես Երևանում տուն ունենամ, ես մինչև վերջին պահը միայն Արցախում էի կառուցում:
Ուստի Արցախում կորցրել եմ նախ հորս, ապա հողս, հետո 1 առանձնատուն և 2 բնակարան:
Ամեն ինչ կորցնելուց հետո, փնտրում եմ 2 վարձով բնակարան՝ քաղաք Երևանում, ինձ և ընտանիքս համար:
Խնդրում եմ ժամանակավոր չառաջարկել, հոգնել եմ անընդհատ տեղից տեղ տեղափոխվելուց:
2 հարազատ քույրիկիս ընտանիքները ևս դրսում են:
Խնդրում եմ բարի մարդկանց հնարավորության դեպքում օգնել:
Երբևէ չեմ պատկերացրել, որ ես նման գրառում կանեի, բայց ունենք էն ինչ ունենք:
Միշտ ես եմ բոլորին օգնել, հիմա ձեր օգնության կարիքն եմ զգում, ձեր լավությունը ինձ վրա չեմ թողնելու»։