Երևանյան ԲԿ-ներում Ստեփանակերտի պայթյունից տուժածներից 6-ը մահացել են
Երևանյան բժշկական կենտրոններում այս պահի դրությամբ Արցախից տեղափոխված վիրավորների շրջանում արձանագրվել է 7 մահ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից։ Նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
Մահացածներից վեցը Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունից տուժածներ են, մեկը ռազմական գործողությունների հետևանքով վիրավոր։
Երևանյան հիվանդանոցներում բուժօգնություն ստացող արցախցիների վիճակն ընդհանուր առմամբ գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր։
Սեպտեմբերի 27-ի ժամը ժամը 19:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ:
Մինչ այդ պահը ցամաքային և օդային ճանապարհով Հայաստանի բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր: Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները:
Հարակից հրապարակումներ`
- Պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ․ ԱՀ ՆԳՆ
- Արցախում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ
- Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին
- Արցախից Հայաստան է տեղափոխվել Ադրբեջանի հարձակման հետևանքով և պայթյունից տուժած 237 մարդ
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով ժամը 22։00-ի դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է