Բաքուն արցախցիներին կոչ է արել չլքել իրենց բնակության վայրը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արցախցիներին կոչ է արել չլքել իրենց բնակության վայրը և դառնալ ադրբեջանական հասարակության մաս։ Հայտարարության տեքստը ներկայացրել է ՏԱՍՍ-ը
Տեքստում ասվում, որ եթե արցախցիների որոշ հատված չի ցանկանում ապրել Ադրբեջանի օրենքների և լիազորությունների շրջանակներում և չի ցանկանում ենթարկվել դրանց, ապա Բաքուն «չի կարող ստիպել նրանց դա անել»:
Բաքուն կրկին մեղադրել է Երևանին արցախցիների վերաինտեգրման գործընթացին խոչընդտելու մեջ՝ անտեսելով փաստերը, որ Արցախի պատմության բոլոր ժամանակահատվածում արցախցիների նկատմամբ իր կողմից իրականացվել է բազմաթիվ ագրեսիաները, որոնց հետևանքով Արցախի Հանրապետությունում գրեթե չկա մի ընտանիք, որը մարդկային կորուստ չունենա:
Բաքուն նաև Հայաստանին կոչ է արել կենտրոնանալ երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա հիմնված խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի վրա՝ այն դեպքում, երբ հենց Ադրբեջանն է ամիսներով ուշացնում առաջարկների քննարկումը, կամ ներկայացնում ոչ կառուցողական դրույթներ:
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեից 360 մլն դրամ հատկացվեց բռնագաղթածների համար պարենային և ոչ պարենային ապրանքների ձեռքբերմանը
- Այդ խնդիրները կան, մենք ինքներս էլ արձանագրել ենք: ՀՀ ՄԻՊ-ը՝ բռնագաղթածների ընդունելության աշխատանքների մասին
- Լավ լուրն այն է, որ մեր աշխատաշուկայում բավականին աշխույժ իրավիճակ է. Փաշինյանը՝ բռնագաղթածներին աշխատանքով ապահովելու մասին
- Արցախից բռնագաղթի ֆոնին Ալիևը ԱՄՆ պաշտոնյաներին հավաստիացրել է, թե կպաշտպանի արցախահայության իրավունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան