Հուսով ենք՝ ՄԻԵԴՆ-ն արագ կարձագանքի Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմումին. Եղիշե Կիրակոսյան
ՀՀ կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Հակարիի ադրբեջանական անցակետում Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով։ Հայկական կողմը պահանջել է տեղեկություններ տրամադրել նրա կարգավիճակի, պահման պայմանների և նրա առողջական վիճակի մասին։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության երաշխավորման մասով անհատական միջանկյալ ժամանակավոր միջոց պահանջելու դիմումը երեկ ուղարկել են ՄԻԵԴ, պահանջել են երաշխավորել պարոն Վարդանյանի իրավունքները՝ կյանքի իրավունք, խոշտանգման, անմարդկային, դաժան վերաբերմունքի արգելք։
«Հուսով ենք՝ արագ կարձագանքի դատարանը։ Կապի մեջ ենք իր հարազատների հետ էլ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Բաքվի ունեցած «սև ցուցակին» և արդյո՞ք հնարավոր չէ այդ ցուցակում ընդգրված անձանց ձերբակալությունները կանխարգելել, Ե. Կիրակոսյանն ասաց. «Կան հրապարակումներ տարբեր անձանց անուններով, որոնք թիրավորվում են Բաքվի կողմից։ Ծանոթ եմ, բայց չեմ կարող ասել՝ ինչքան եմ ծանոթ, քանի որ կարող են լինել մարդիկ, որոնց մասին ես չգիտեմ։
Ցավոք սրտի, կանխարգելել չեմ պատկերացնում ինչպես հնարավոր կլինի անել, բայց ... Ավելի շատ «պոստ ֆակտում» պետք է գործենք:Ամեն դեպքում որոշակի միջոցներ կան, որոնց մասին շուտով կիմանաք։ Կփորձենք այդ հնարավոր իրավական միջոցները օգտագործել, որպեսզի կանխարգելման ուղղությամբ էլ աշխատենք»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԲԸՄ. Ռուբեն Վարդանյանի ցուցադրական ձերբակալությունը հստակ ուղերձ է աշխարհին
- Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանին մեղադրանք են առաջադրել
- ՌԴ-ն չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին. Հայտարարել են Մոսկվայից
- Ռուբեն Վարդանյանի ձերբակալելու մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում․ Նուբար Աֆեյան
- ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
- Լեմկինի ինստիտուտ․ Վարդանյանը, որը միշտ բացահայտ պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի առանձնահատուկ ատելությանն է արժանացել
- Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական անցակետում կալանավորելու մասին
- Թինա Կանդելակի. Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են
- Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Բաքու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- «Հայաքվե»-ն պահանջում է ՀՀ իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ
- Ադրբեջանը գերեվարած Ռուբեն Վարդանյանից լուսանկար է հրապարակել
- Ադրբեջանցիները գերեվարել են Ռուբեն Վարդանյանին՝ հաստատում է նրա կինը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին